Լարիսա Դավթի Ժուռուլի (1924 - 2000), բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Լարիսա Ժուռուլի
Ծնվել է1924
Մահացել է2000
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՆուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Հայկական բժշկական ինստիտուտ

Սերում է Աղասի Խանջյանի գերդաստանից[1][2]։

Գործունեություն խմբագրել

1947-1966 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ լաբորատորիայի ղեկավար։ 1966 թվականին Լարիսա Ժուռուլին հրավիրել են աշխատանքի ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտում, որտեղ եղել է ուսումնական գծով պրոռեկտոր։ Պաշտոնավարել է 23 տարի՝ մինչև կյանքի վերջ։ 1990 թվականին մեծ ավանդ է ունեցել Հայկական բժշկական ինստիտուտի կազմավորման գործում։ 1994 թվականին Ժուռուլիին շնորհվել է Հայկական բժշկական ինստիտուտի՝ «Doctor honoris causa» պատվավոր պրոֆեսորի կոչում։ 1992-2000 թվականներին հիմնադրել և ղեկավարել է Հայկական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը[1][3]։

Բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է։ Գիտական աշխատանքները նվիրված են թթվակայուն միկոբակտերիաների դեղորայքային կայունության հարցերին[1]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ասատրյան, Լ.Գ, Վաստակաշատ բժիշկներ։ Երևան։ Զանգակ-97, 2001, 43 էջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետություն, օրաթերթ, 31 մարտի 2000։ էջ 7։
  2. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Ժուռուլի, Լարիսա Դավթի, 1924-2000 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  3. «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  4. Ասատրյան, Լ Գ, ed. (2001). Լարիսա Ժուռուլի։ Մանրէաբան, բժշկ. գիտ. դ-ր պրոֆեսորի մասին. Վաստակաշատ բժիշկներ. Երևան: Զանգակ -97.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Ժուռուլի» հոդվածին։