Հայկազ Հակոբյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկազ Խաչատուրի Հակոբյան (1918, Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Հայկազ Հակոբյան
Ծնվել է1918
ԾննդավայրԱշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հայկազ Հակոբյանը ծնվել է 1918 թվականին, Աշխաբադ քաղաքում։ 1931 թվականին ընտանիքով տեղափոխվել է Սիսիանի շրջանի Հացավան գյուղ։ 1937 թվականին Հայկազը Երևանի ժողտնտտեխնիկումն ավարտելուց հետո նշանակվել է Լոր գյուղի դպրոցի ուսուցիչ։ Աշխատանքին զուգընթաց սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1939 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1940 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության[1]։

Հակոբյանը 1941-1945 թվականներին մասնակցել է Խորհրդային Միության դեմ Նացիստական Գերմանիայի սանձազերծած պատերազմին, նրա մարտական ուղին անցել է 718-րդ հրաձգային գնդի շարքերում, որտեղ գնդացրային վաշտի քաղղեկից հասել է գումարտակի հրամանատարի պաշտոնին[1]։

Պատերազմի առաջին օրերից սկսած մասնակցել է Խարկովի, Ստալինգրադի, Կուրսկի աղեղի, Պոլտավայի ճակատամարտերին, Բելոռուսիայի, Լատվիայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը։ Խարկովի մատույցներում վիրավորվել է, բուժվելուց հետո մասնակցել է Ստալինգրադում գերմանական զորքերի շրջապատմանն ու ջախջախմանը[1]։

Պատերազմի հաղթական ավարտից հետո Հայկազը շարունակել է ծառայությունը խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում։ Պահեստի մայոր Հակոբյանը պարգևատրվել է «Կարմիր դրոշի», «Ալեքսանդր Նևսկու», «Կարմիր աստղի» շքանշաններով և մարտական մեդալներով[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Կարմիր դրոշի» շքանշան
  • «Կարմիր աստղի» շքանշան
  • «Ալեքսանդր Նևսկու» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել