Հայեղիկ
Հայեղիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Դիարբեքիրի գավառում[1]։ Գտնվում էր Տիգրիս գետի աջ կողմում, Դիարբեքիր քաղաքից 10-12 կմ հեռու, այգեվետ հարթավայրում։
Գյուղ | |
---|---|
Հայեղիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառ | Դիարբեքիրի գավառ |
Այլ անվանումներ | Հայ Եղիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Ժամային գոտի | UTC+3 |
Գյուղում կար 2 սառնորակ աղբյուր, որի ջրերն օգտագործում էին խմելու և ոռոգման համար։
Բնակչություն
խմբագրելՏնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն, բամբակագործություն և մանր առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀայեղիկն ուներ եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր դպրոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դիարբեքիրի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 333
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն