Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)

Պատմական Հայաստան կամ պարզապես Հայաստան, պատմաաշխարհագրական տարածաշրջան Առաջավոր Ասիայի հյուսիսային հատվածում, որն ընդգրկում է Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը[1][2][3]։ Պատմական Հայաստանը հանդիսանում է հայ ժողովրդի ձևավորման և բնակեցման վայրը։

Պատմական Հայաստանը ըստ Բրիտանիկա հանրագիտարանի։

Համաձայն բազմաթիվ գնահատականների, Պատմական Հայաստանը զբաղեցնում է 290 000[3]/300 000[1], 360 000 կմ²[4] և մինչև 400 000 կմ²-ից 520 000 կմ² տարածք[5][6][7][8][9][10][11][12][13]։,,,,,,,, Պատմական հանգամանքների պատճառով, տարածաշրջանը բաժանված է Արևմտյան (երբեմն անվանում է՝ Բյուզանդական, Թուրքական) և Արևելյան (Պարսկական, Անդրկովկասյան, Ռուսական) մասերի։ Հայաստանի ողջ պատմության ընթացքում տարածաշրջանը մեծ թվով պետությունների կազմի մեջ է մտել և ամբողջությամբ եղել է միայն մեկ պետության կազմում շատ կարճ ժամանակի ընթացքում[4]։

Ընդհանուր առմամբ, ողջ Պատմական Հայաստանի (և Արևմտյան, և Արևելյան) սահմանները համընկանում են երեք պատմական պետության ընդհանրական սահմանների և տարածքի հետ՝ Մեծ Հայքի[14], Փոքր Հայքի[15] և Կիլիկիայի հայկական թագավորության[16]։

Սահմանների պարզաբանում խմբագրել

Հայաստանի պատմական սահմաններին է անդրադառնում հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանը, ով 1783 հրատարակած իր Որոգայթ փառաց գրքում գրում է[17].

Ճանաչեցինք ու մեր ճանաչածը հաստատեցինք, որ մեր Աղվանից աշխարհից, որտեղից արևն է ծագում, և Ալանաց դռնից դեպի հարավի կողմը, մինչև Կորճկահայք աշխարհը՝ Տավրոս լեռան ստորոտում, այնտեղից էլ դեպի արևմուտք, մինչև մեծ Անտիոքը՝ Միջերկրական ծովի ափին, այնուհետև այստեղից հյուսիս, մինչև Մամեստիա, և այդտեղից դեպի արևմուտք, մինչև Կիլիկիա ու մեր Երրորդ Հայք աշխարհը, Կիլիկիայից էլ դեպի հյուսիս, մինչև Լենոպոնտոս՝ Սև ծովի ափին, ապա այդտեղից դեպի արևելահյուսիս, մինչև Տայք աշխարհը, իսկ Տայքից էլ դեպի արևելք, մինչև Աղվանք աշխարհը և Ալանաց դուռը՝ դարձյալ արևմտյան կողմից, Միջերկրական ծովի ափից՝ Մեծ Անտիոքից դեպի արևելք, այնտեղ, ուր ավարտվում է Տավրոս լեռը, մինչև Կասպից ծովի ափը, Գիլանի սահմանը, իսկ հարավային կողմից՝ Տավրոս լեռան ստորոտից դեպի հյուսիս, այն տարածքը, որ ընկած է Սուլթանիայի արևելյան կողմում, մինչև Ալանաց դուռը, և այն տարածքը, որ հարավային կողմից Փոքր Աղբակից տարածվում է մինչև Տայք աշխարհը, նաև այն, որ արևմտյան կողմում Մեծ Անտիոքից դեպի արևմտահյուսիս՝ մինչև Լենոպոնտոս և Լենոպոնտոսից էլ արևելահյուսիս՝ մինչև Տայք աշխարհը, իսկ Տայքից էլ դեպի արևելք, մինչև Ալանաց դուռը, մինչև Կասպից ծովի ափը, այս ամբողջ աշխարհի տարածքը... պիտի լինի ու մնա անունով Հայաստան երկիր, իսկ այնտեղ բնակվողներն իրենց մարդկային վիճակով՝ հայեր։

Աշխարհագրություն խմբագրել

Գոյություն ունի Պատմական Հայաստանի աշխարհագրական բաժանման մի քանի դասակարգում։

Վարչական բաժանում խմբագրել

Մեծ Հայք խմբագրել

Հիմնական հոդված՝ Մեծ Հայքի վարչական բաժանում

Մեծ Հայքի թագավորության մակերեսը կազմում էր 280,968 քառ. կմ-ից մինչև 330/350 հազար քառակուսի կիլոմետր մակերես[13]։

Փոքր Հայք խմբագրել

Հիմնական հոդված՝ Փոքր Հայքի վարչական բաժանում

Փոքր Հայքի տարածքը ժամանակ առ ժամանակ տատանվել է 70-130 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում[13]։

Հայոց Միջագետք խմբագրել

Հիմնական հոդված՝ Հայոց Միջագետքի վարչական բաժանում

Տարածքը կազմել է մոտ 27 հազար քառակուսի կիլոմետր[13]։

Կիլիկյան Հայաստան խմբագրել

Հիմնական հոդված՝ Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում

Կիլիկյան Հայաստանի տարածքը կազմել է մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopaedia of Islam, հ. 1 — 634 էջ։
  2. Հայաստան // Կոլիերի հանրագիտարան
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան. Հայաստան(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Армения». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Հայ Ժողովրդի Պատմութիւն, Հ. 1. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելեան Բ. Ն., Գալոյեան Գ. Ա., Երեմեան Ս. Տ., Խաչիկեան Լ. Ս., Յակոբեան Ա. Մ., Հովհաննիսեան Ա. Գ., Ներսիսեան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմութեան ին-տ. Երեւան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971։
  6. Հայ ժողովրդի պատմութիւն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելեան Բ. Ն., Աւէտիսեան Հ. Ա., Գալոյեան Գ. Ա., Երեմեան Ս. Տ., Խաչիկեան Լ. Ս., Յակոբեան Ա. Մ., Հովհաննիսեան Ա. Գ., Ներսիսեան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմութեան ին-տ. Երեւան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984։
  7. Հայոց պատմութիւն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կէս), գիրք երկրորդ (IX դարի կէս-XVII դարի առաջին կէս), Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչութիւն, 2014, 800 էջ + 24 ներդիր։
  8. Յակոբեան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, Երեւան, ԵՊՀ հրատ., 2007,
  9. Յարութիւնեան Բ.Հ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի», մաս Ա, Երեւան, 2001։
  10. Յարութիւնեան Բ.Հ․, Հայոց պատմութեան ուսումնական ատլաս, Բ հատոր, Երեւան, 2008։
  11. Յարութիւնեան Բ.Հ․, Ազգային ատլաս, Բ հատոր, Երեւան, 2008։
  12. Մ․Ա․Մալխասյան, պատմական գիտությունների թեկնածու, Մեծ Հայքի թագավորության սահմաններն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկի։Հայաստանի Հանրապետության և մերձավոր արտասահմանի երկրների տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները։ Երևան, 2017թ․։
  13. 13,0 13,1 13,2 13,3 Ս. Տ. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (Փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան, 1963։
  14. 280,968 քառ. կմ-ից մինչև 330/350
  15. Փոքր Հայքի տարածքը ժամանակ առ ժամանակ տատանվել է 70-130 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում
  16. Կիլիկյան Հայաստանի տարածքը կազմել է մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր
  17. , Որոգայփ թառաց, Երևան, 2002, էջ 74-75 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
  18. Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 326

Գրականություն խմբագրել

  • Ս. Տ. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (Փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան, 1963։
  • Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան. Հայաստան
  • «Армения»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան։ 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
  • Հայ Ժողովրդի Պատմութիւն, Հ. 1. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելեան Բ. Ն., Գալոյեան Գ. Ա., Երեմեան Ս. Տ., Խաչիկեան Լ. Ս., Յակոբեան Ա. Մ., Հովհաննիսեան Ա. Գ., Ներսիսեան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմութեան ին-տ. Երեւան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971։
  • Հայ ժողովրդի պատմութիւն, Հ. 2. Խմբ. կոլ.` Աղայան Է. Բ., Առաքելեան Բ. Ն., Աւէտիսեան Հ. Ա., Գալոյեան Գ. Ա., Երեմեան Ս. Տ., Խաչիկեան Լ. Ս., Յակոբեան Ա. Մ., Հովհաննիսեան Ա. Գ., Ներսիսեան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմութեան ին-տ. Երեւան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984։
  • Հայոց պատմութիւն, հ. II. Միջին դարեր (IV դ. - XVII դ. առաջին կէս), գիրք երկրորդ (IX դարի կէս-XVII դարի առաջին կէս), Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ, "Զանգակ-97" հրատարակչութիւն, 2014, 800 էջ + 24 ներդիր։
  • Յակոբեան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրութիւն, Երեւան, ԵՊՀ հրատ., 2007,
  • Յարութիւնեան Բ.Հ․, Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի», մաս Ա, Երեւան, 2001։
  • Յարութիւնեան Բ.Հ․, Հայոց պատմութեան ուսումնական ատլաս, Բ հատոր, Երեւան, 2008։
  • Յարութիւնեան Բ.Հ․, Ազգային ատլաս, Բ հատոր, Երեւան, 2008։
  • Մ․Ա․Մալխասյան, պատմական գիտությունների թեկնածու, Մեծ Հայքի թագավորության սահմաններն ըստ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկի։ Հայաստանի Հանրապետության և մերձավոր արտասահմանի երկրների տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները։ Երևան, 2017թ․։
  • Robert H. Hewsen. Armenia: A Historical Atlas. University of Chicago Press, 2001. 341 p. {{ISBN|0226332284, ISBN 9780226332284

Արտաքին Հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել