Հայաստանում հայտարարված սգո օրերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Տեղեկությունները տրված են ըստ Առավոտ թերթի հրապարակման.

1992 թվականի ապրիլի 17 Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը։
1994 թվականի օգոստոսի 26-28 Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մահվան կապակցությամբ։
1999 թվականի հուլիսի 6-8 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի մահվան կապակցությամբ։
1999 թվականի հոկտեմբերի 29 - 31 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը հարգելու կապակցությամբ։
2006 թվականի մայիսի 5-6 2006 թվականի մայիսի 3-ին Երևան–Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու կապակցությամբ։
2007 թվականի մարտի 28 Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ։
2009 թվականի հուլիսի 16 Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 168 հոգի։
2018 թվականի հոկտեմբերի 6 Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը
2020 թվականի դեկտեմբերի 19-21 Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին[1]
2022 թվականի օգոստոսի 17-18 Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դեկտեմբերի19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.