Հայաստանի պետական սահման

Հայաստանի պետական սահման, գիծ և այդ գծով անցնող ուղղաձիգ հարթություն, որը սահմանում է Հայաստանի պետական տարածքը (ցամաք, ջուր, ընդերք և օդային տարածություն)։ Սահմանից ներս ընկած տարածքի ղեկավարումը բաժին է ընկած Հայաստանի Հանրապետությանը։

Ցամաքային սահմաններ խմբագրել

Հայաստանը սահմանակից է ՄԱԿ-ի անդամ 4 պետությունների և դեռևս միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությանը։ Բացառությամբ ԼՂՀ հետ սահմանի՝ մնացած սահմանները կարելի է հատել՝ դրա համար նախատեսված հատուկ հսկիչ անցագրային կետերով։


Հայաստանի պետական սահմանին մոտ գտնվող Անի քաղաքի ավերակները


Սահմանների պահպանություն խմբագրել

Հայաստանի պետական սահմանի պահպանությունը իրականացնում են Հայաստանի սահմանապահ ուժերը, ինչպես նաև ռուսական զորքերը։ Ցամաքային բոլոր սահմանները համարվում են հսկելի։ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները պահպանում են ռուս զինվորականները՝ համագործակցելով հայկական զիված ուժերի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանը հսկում են հայ սահմանապահները և զինվորները։

Սահմանների երկարությունը խմբագրել

Պետություն
(ժամ սլաքի ուղղությամբ)
Սահմանի երկարություն (կմ)
Թուրքիա 280
Ադրբեջան 930
Իրան 42
Վրաստան 196
Ընդամենը 1448[1]

Հեռավորությունը համաշխարհային օվկիանոսից խմբագրել

Համաշխարհային օվկիանոս
Ամենակարճ հեռավորությունը (կմ)
Մինչ Սև ծով 163
Մինչ Կասպից ծով 193
Մինչ Միջերկրական ծով 750
Մինչ Պարսից ծոց 1000

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Книга-Программа по опустыниванию в Армении, 2002