Հայաստանի ժուռնալիստի տուն

Հայաստանի ժուռնալիստի տուն, Հայաստանի ժուռնալիստների միության վարչությանը կից կառույց։ Գործում է 1978 թ. հունիսի 1-ից[1], Երևանում։

ՆպատակԽմբագրել

Օգնում է բարձրացնելու մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների մասնագիտական մակարդակը, կազմակերպում նրանց հանգիստը։

ԿառուցվածքԽմբագրել

Գործում են շուրջ 20 ստեղծագործական մասնաճյուղ և հանձնաժողով։

ՄիջոցառումներԽմբագրել

Կազմակերպում է հանդիպումներ պետական, հասարակական և մշակույթի գործիչների հետ, լուսանկարչական, գեղանկարչական ցուցահանդեսներ, կինոնկարների, հեռուստաֆիլմերի դիտումներ ու քննարկումներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։