Ռեսպուբլիկա Արմենիա

թերթ

«Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուս.՝ Республика Армения, «Հայաստանի Հանրապետություն»), հասարակական-քաղաքական եռօրյա թերթ (մինչև 2000 թվականը՝ Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնաթերթ), որը լույս է տեսել 1990-2023 թվականներին։

Ռեսպուբլիկա Արմենիա
ռուս.՝ Respublika Armenia[1]
Տեսակթերթ
Լեզուռուսերեն[1]
Հիմնադրվել էսեպտեմբեր 1990
ՀրատարակիչԱրմենպրես
Երկիր Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Լուծարվել էհունիսի 1, 2023
ISSN1829-2089
Կայքra.am(ռուս.)
էլեկտրոնային փոստcontact@ra.am

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1990 թվականից Երևանում՝ ռուսերեն։ Խմբագիրներ՝ Բորիս Նավասարդյան, Տիգրան Հակոբյան, Աշոտ Մելիքյան, Արմեն Խանբաբյան, Շամիրամ Աղաբեկյան, Վարդան Ալոյան, Ելենա Կուրդիյան (2004 թվականից), Արարատ Պետրոսյան։

Անդրադարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, մարզային առօրյային, Արցախի Հանրապետությունում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող ուշագրավ իրադարձություններին, ներկայացնում է մշակույթի և մարզաշխարհի ճանաչված գործիչների։

2023 թվականի հունիսի 1-ից «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերը դադարել են լույս տեսնելուց[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1829-2089
  2. «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը կփակվեն
  3. ««Հայաստանի Հանրապետությունը» փակում են՝ բառի ուղղակի և անուղղակի իմաստով».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։