Արթուր Արամայիսի Ղարագյոզյան (), հայ խմբագիր, վերլուծաբան։

Արթուր Ղարագյոզյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1992 թվական), «Եվրասիա» հիմնադրամի տնտեսական լրագրության դասընթացները (1997 թվական)։

1991–1994 թվականներին աշխատել է «Գարուն» ամսագրի (բաժնի վարիչ), 1994–1996 թվականներին՝ «Առավոտ» օրաթերթի խմբագրություններում, 1998–2000 թվականներին՝ ՀՀ Կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծատեղեկատվական կենտրոնի վերլուծաբան, 2000–2009 թվականներին՝ «Գործնական և տեսական կառավարում» հանդեսի խմբագիր, 2010 թվականից՝ «Միջազգային հարաբերություններ. հայկական աշխարհ» հանդեսի հիմնադիր-խմբագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։