Արթուր Մարտիրոսյան (ոստիկան)
Արթուր Արտավազդի Մարտիրոսյան[1] (ապրիլի 26, 1976, Լենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ։
Արթուր Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1976 (46 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | իրավաբան և ոստիկան |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Արթուր Մարտիրոսյանը 2000 թվականին ավարտելով ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը նշանակվել Շիրակի մարզային ՆԳ վարչության Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի, որից հետո հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնին, ապա՝ 2010-2011 Ախուրյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 2011-ից 2012 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
2012-ից 2014 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
2014-ից 2015 թվականներին՝ Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի անձակազմի գծով տեղակալ։
2015-ից 2016 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
2016-ից 2018 թվականներին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ։
2018 թվականին՝ Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ։
2018 թվականին՝ Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ։
2018-ից 2019 թվականներին՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ (2019 թվականի օգոստոսի 27-ից կատարում է գլխավոր վարչության պետի պարտականությունները)։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով[2] նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ One Studio։ «Ղեկավարություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»։ www.police.am (ռուսերեն)։ Վերցված է 2020-06-23
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-23