Արամ Հովհաննիսյան (գեներալ)
Արամ Կառլենի Հովհաննիսյան (նոյեմբերի 7, 1966, Արտաշատ, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ ոստիկան, պետական և իրավապահ մարմինների գործիչ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր։
Արամ Հովհաննիսյան | ||||
Պատկեր:Արամ Հովհաննիսյան գեներալ.jpg | ||||
| ||||
---|---|---|---|---|
2020 - 2023 | ||||
| ||||
2023 թվականի հունվարի 9-ից | ||||
Կրթություն՝ | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ | |||
Մասնագիտություն՝ | ոստիկան, պետական գործիչ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1966 | |||
Ծննդավայր | Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան, | |||
Ռազմական ծառայություն | ||||
Կոչում՝ | ||||
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել1993 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1990-1991 թվականներին եղել է Արտաշատի ՆԳ բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ։
1991 թվականին Հովհաննիսյանը ազատվել է ՆԳ մարմիններում ծառայությունից։
1993-2000 թվականներին աշխատել է Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։
2000-2002 թվականներին` Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր։
2002-2007 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
2007-2008 թվականներին եղել է ՀՀ Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
2008-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը։
2012-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։
2014-2016 թվականներին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ։
2016-2018 թվականներին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ։
2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը։
2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
2019-2020 թվականներին` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։
2020-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը[1]։
2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ[2]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելԼՂՀ նախագահի 2002 թվականի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
ՀՀ նախագահի 2010 թվականի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության, մեդալով, իսկ 2016 թվականի հրամանագրով «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
2022 թվականի հուլիսի 5-ի ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում[3]։
Այլ տվյալներ
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք որդի։
1985-1987 թվականներին ծառայել է զինված ուժերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետ».
- ↑ «Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում».