Ոստիկանության աշխատողի օր (Հայաստան)
«Ոստիկանության աշխատողի օր», Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական տոն, որը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 16-ին[1]։ «Ոստիկանության աշխատողի օրը» երկրում աշխատանքային օր է, եթե, կախված տարվանից, հանգստյան օր չէ։
Ոստիկանության աշխատողի օր | |
---|---|
Այլ կերպ | «Ոստիկանության օր» |
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | Ապրիլի 16 |
Տոնվում է | Հայաստան |
Ավանդույթներ | աչքի ընկած աշխատակիցներին պետական, դրամական պարգևներով և հրամանատարության շնորհակալագրերով պարգևատրում |
Կապված | 2001 թվականին «Ոստիկանության մասին օրենքի» ընդունմամբ |
Պատմություն
խմբագրել«Ոստիկանության աշխատողի օրը» համեմատաբար երիտասարդ տոն է։ Առաջին անգամ նշվել է 2002 թվականի ապրիլի 16-ին։ Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել․ դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլի 16-ին, Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության մասին օրենքը», որը կարգավորում է «Հայաստանի ոստիկանություն» հասկացությունը, խնդիրներն ու լիազորությունները, իրավական հիմքերն ու սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության նկատմամբ վերահսկողության սկզբունքները[2][3]։
Հենց այս պատմական իրադարձությունն էլ սկիզբ է դրել «Ոստիկանության աշխատողի օր» կոչվող տոնին։
Տոնակատարություն
խմբագրելԱրդեն ավանդաբար «Ոստիկանության աշխատողի օրը» պետության ղեկավարությունն ու ոստիկանության բարձրագույն պաշտոնյաները շնորհավորում են իրենց ենթականերին մասնագիտական տոնի առթիվ, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են պետական պարգևներով, արտահերթ զինվորական կոչումներով, հուշանվերներով, կառավարական պատվոգրերով և հրամանատարության երախտագիտությամբ[4]։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականին այս տոնին նվիրված իր շնորհավորական խոսքում ասել է հետևյալը[5].
Այս մեջբերումը վկայում է այն դերի կարևորության մասին, որը կատարում են երկրի ոստիկանները ներկայիս հայկական իրականությունում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «HAYINFO 16 апреля: День работника полиции Армении». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Legislation: National Assemly of RA
- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով».
- ↑ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվաառթիվ». armenpress.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայաստանի նախագահի շնորհավորանքը ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
- ԵԱՀԿ. Մասնակից-պետությունների և գործընկերների իրավապահ մարմիններ
- Հայաստանի Հանրապետության «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ
- ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ, 2020