Հայաստանի Հանրապետության մեդալներ
Հայաստանի Հանրապետության մեդալներ - Հայաստանի Հանրապետության պետական պարգևների տեսակ։ Հիմնադրվել են 1994 թվականի «Պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին), վերասահմանվել են 2014 թվականի «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր։
Հայաստանի Հանրապետության մեդալներ
խմբագրելԱրիության մեդալ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ | Մարտական ծառայության մեդալ |
---|---|---|---|
Մխիթար Գոշի մեդալ | Մխիթար Հերացու մեդալ | Անանիա Շիրակացու մեդալ | Մովսես Խորենացու մեդալ |
---|---|---|---|
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ | Երախտագիտության մեդալ | «Աշխատանքային վաստակի համար» մեդալ | Ծնողական փառքի մեդալ |
---|---|---|---|