Հայաստանի Հանրապետության շքանշաններ

Հայաստանի Հանրապետության շքանշաններ, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների տեսակ։ Հիմնադրվել են 1994 թ. «Պետական պարգևների մասին» Հայաստանի օրենքով (ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին), վերասահմանվել են 2014 թ. «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։ Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի, Հայաստանի շքանշաններով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր։

Հայաստանի շքանշանները հիմնվում են օրենքով՝ Հայաստանին, հասարակությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար։

Հայաստանի Հանրապետության շքանշաններ

խմբագրել
Հայրենիքի շքանշան
 
Փառքի շքանշան Տիգրան Մեծի շքանշան «Մարտական խաչ» I աստիճանի շքանշան
 
 


«Մարտական խաչ» II աստիճանի շքանշան Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Պատվո շքանշան
 
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան
 
 
 

Կարդացե՛ք նաև

խմբագրել