Համնետ Շեքսպիր (մկրտվել 1585 թվականի փետրվարի 2-ին, 1585[1], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա - օգոստոս 1596[2], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա), Ուիլյամ Շեքսպիրի և Էնն Հաթաուեյի միակ որդին, և Ջուդիթ Շեքսպիրի եղբայրական երկվորյակը[4][5][6][7]։ Մահացել է 11 տարեկան հասակում։ Շեքսպիրագետներից ոմանք ենթադրում են Համնետի և նրա հոր հետագա աշխատության՝ Համլետի միջև կապի[8], ինչպես նաև Համնետի մահվան և «Ջոն թագավոր», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», «Տասներկուերորդ գիշեր» պիեսների միջև հնարավոր կապերի մասին։

Համնետ Շեքսպիր
անգլ.՝ Hamnet Shakespeare
Դիմանկար
Ծնվել է1585[1]
ԾննդավայրՍտրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա
Մահացել էօգոստոս 1596[2]
Մահվան վայրՍտրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա
ԳերեզմանՈւորիքշիր
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունգրող
Ծնողներհայր՝ Ուիլյամ Շեքսպիր[2][3], մայր՝ Էնն Հաթաուեյ[3]
Համնետի մահվան գրառումը

ԿյանքըԽմբագրել

Քիչ բան է հայտնի Համնետի մասին[7]։ Համնետը և նրա երկվորյակ քույրը Ջուդիթը ծնվել են Ստրատֆորդ ըփոն Էյվոնում և մկրտվել են 1585 թվականի փետրվարի 2-ին Սուրբ Երրորդության եկեղեցում՝ Ռիչարդ Բարտոնի կողմից[5]։ Ենթադրվում է, որ երկվորյակներին անվանվել են ծնողների ընկերներ Համնետ Սադլերի և նրա կնոջ՝ Ջուդիթի պատվին[4]։ 1560 թվականի մարտի 23-ին Սոլիհոլի գրանցամատյանում, մկրտության արձանագրության համաձայն, նրան մկրտել են որպես «Hamlette Sadler» (Համլետ Սադլեր)[9] և Շեքսպիրը ինքը Սադլերի անունը տառ առ տառ ասել է՝ «Համլետ»[10]:

Ամենայն հավանականությամբ Համնետ Շեքսպիրի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը՝ էնն Հաթուեյը Շեքսպիրի պապին պատկանող Հենլի-սթրիթի տանը։

Համնետն չորս տարեկան էր, երբ հայրն արդեն Լոնդոնյան դրամատուրգ է և, քանի որ նրա ժողովրդականությունը օր օրի աճում էր, նա, հավանաբար, Ստրատֆորդի իրենց տանից հաճախ էր բացակայում[11]։ Հոունանը ենթադրում է, որ Համնետը հնարավոր է ավարտել է կրտսեր դպրոցը, մահվանից առաջ՝ տասնմեկ տարեկանում (հնարավոր է այտուցային ժանտախտից)։ Նա թաղվել է 1596 թվական օգոստոսի 11-ին, Ստրատֆորդում[6][7]։ Այդ ժամանակ Անգլիայում ապրող գրեթե ամեն երրորդ երեխան մահանում էր մինչև 10 տարեկան դառնալը, ուստի՝ Համնետի մահը անսպասելի չի եղել[12]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել