Հուլիոս Կեսար (Շեքսպիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հուլիոս Կեսար (այլ կիրառումներ)
Հուլիոս Կեսարի ողբերգությունը, որը նաև հայտնի է որպես պարզապես Հուլիոս Կեսար (անգլ.՝ Julius Caesar), Վիլյամ Շեքսպիրի ողբերգություն, գրվել է 1599 թ[1], հավանաբար, առաջին անգամ բեմադրվել է նույն թվականին։ Դրանում ներկայացվում են մ.թ.ա. 44 թ. Հուլիոս Կեսարի դավադիր սպանությանը նախորդած և հաջորդած դեպքերը՝ ավարտվելով դավադիրների Ֆիլիպպե քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտության և նրանց մահվան տեսարանով։ Այն մեկն է Շեքսպիրի ողբերգություններից, որը գրվել է Հին Հռոմի պատմությունից իրադարձությունների հիման վրա (մյուս ողբերգություններն են՝ «Կորիոլան» ու «Անտոնիոս և Կլեոպատրա»)։
Գործող անձինք
խմբագրել- Հուլիոս Կեսար
Եռապետներ Հուլիոս Կեսարի մահից հետո
Սենատորներ
- Կիկերոն
- Պուբլիոս
- Պուբլիոս Լենա
Հուլիոս Կեսարի դեմ դավադիրներ
- Մարկոս Բրուտոս
- Կասիոս
- Կասկա
- Տրեբոնիոս
- Լիգարիոս
- Դեցիոս Բրուտոս
- Մետելլոս Ցիմբեր
- Ցիննա
Տրիբուններ
- Ֆլավիոս և Մարուլլոս
- Արտեմիդոր- հռետորութեան ուսուցիչ
- Գուշակ
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Shakespeare, William (1999). Arthur Humphreys (ed.). Julius Caesar. Oxford University Press. էջ 1. ISBN 0192836064.