Համիլթոն-Հայթս (անգլ.՝ Hamilton Heights, անգլ. թարգմանաբար՝ «Համիլթոնի բարձունքներ»), թաղամաս Նյու Յորքի Մանհաթան բորոյի հյուսիս-արևմուտքում [1]։

Համիլթոն - Հայթս
Տեսակneighborhood of Manhattan?
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Հասցե10031, 10032 և 10039
Քարտեզ
Քարտեզ

Համիլթոն-Հայթսը սահմանափակվում է 135-րդ և 155-րդ փողոցներով, արևելքում գտնվող Էդջքոմբ պողոտայով և արևմուտքում գտնվող Հուդզոն գետով։ Համիլթոն-Հայթսը հարավում սահմանակից է Մորնինգսայդ-Հայթս թաղամասին, հյուսիսում՝ Վաշինգտոն-Հայթսին[1]։ Համիլթոն-Հայթսը գտնվում է Մանհեթենի 9-րդ Հանրային խորհրդի իրավասության ներքո[2]։

Պատմություն

խմբագրել
 
Ալեքսանդր Համիլթոնի տունը։

Իր անունը թաղամասը ստացել է 1802 թվականին կառուցված շինության՝ Ալեքսանդր Համիլթոնի նստավայրի պատվին[3][4]։ Համիլթոն-Հայթս բնակավայրի հիմնական մասը կառուցվել է էստակադայի երկաթուղու և մետրոպոլիտենի գծերի երկարացումից հետո՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1930-1940-ական թվականներին թաղամասը զգացել է սևամորթ բնակչության ներհոսք, ինչն իր գրավչության առումով բացասական ազդեցություն է ունեցել սպիտակ բնակչության վրա[1]։ Այնուամենայնիվ, արդեն 1960-1970-ական թվականներին սևամորթ բնակչության շրջանում, որը բնակվում էր աղյուսե ժապավենաձև կառույցներում, ձևավորվեց միջին դաս։ 1980-ական թվականներին թաղամասում սկսել են զանգվածաբար բնակվել լատինամերիկացիները, որոնց հիմնական ներկայացուցիչները եղել են Դոմինիկյան Հանրապետությունից[1]։ 2005 թվականից իրականացվող ջենտրիֆիկացիայի շնորհիվ թաղամասի սպիտակ բնակչությունը մի փոքր աճել է։

Մշակութային հաստատություններ և տեսարժան վայրեր

խմբագրել

Թաղամասում է գտնվում է Սիթի քոլեջը[5], Հարլեմյան պարային թատրոնը[en][6] և Հարլեմյան արվեստի դպրոցը[en]։ Համիլթոն-Հայթսում տեղակայված են բազմաթիվ զբոսայգիներ, որոնց թվում են Ռիվերսայդ-պարկի մաս կազմող Ռիվերսայդ-պարկ զբոսայգին և Երրորդության եկեղեցու գերեզմանոցը (անգլ.՝ Trinity Church Cemetery)[1]։

Բնակչությունը

խմբագրել

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների թաղամասի բնակչության թիվը կազմել է 36 733 բնակիչ։ Բնակչության միջին խտությունը կազմել է շուրջ 25 939 մարդ/կմ2, գերազանցելով Նյու Յորքի բնակչության միջին խտությունը ավելի քան 2,5 անգամ։ Ռասայական հարաբերակցությամբ մեծամասնությունը ներկայացված էր լատինո և աֆրոամերիկացիներով, մինչդեռ սպիտակամորթների և այլ ցեղերի ներկայացուցիչների մասնաբաժինը աննշան էր։ Տնային տնտեսության միջին եկամուտը գրեթե 2 անգամ ցածր էր քաղաքի միջին ցուցանիշից՝ $30 302 [7]։

Հասարակական տրանսպորտ

խմբագրել

Համիլթոն-Հայթսը սպասարկվում է 137th Street – City College և 145th Street Line IRT Broadway – Seventh Avenue Line և 145th Street և Նյու Յորքի Մետրոպոլիտենի 155th Street Line IND Concourse Line կայաններում[8]։ 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ տարածքում գործում էին՝ M2, M3, M4, M5, M6, M10 M11, M19, M100 և M101 ավտոբուսային երթուղիները [9]։

Համիլթոն-Հայթսի տեսարանը Հուդզոն գետից

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Encyclopedia of New York City, 2010, Lisa Gitelman, Holly Cronin, էջ 568
  2. «MANHATTAN COMMUNITY DISTRICT 9» (PDF) (անգլերեն). nyc.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
  3. Francis Morrone (2008 թ․ մարտի 27). «Hamilton Heights To Lose Its Namesake» (անգլերեն). The New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  4. Ginger Adams Otis City Guide Series // New York City. — 7. — Lonely Planet, 2010. — С. 176. — 448 с. — ISBN 1742203973
  5. Denny Lee (2002 թ․ սեպտեմբերի 22). «NEIGHBORHOOD REPORT: HAMILTON HEIGHTS; Ugly, Leering and Deeply Missed: City College Mourns Its Lost Gargoyles» (անգլերեն). New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  6. «Schools listings in Hamilton Heights» (անգլերեն). New York, NY Local Businesses. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2103 թ․ մարտի 31-ին.
  7. «Hamilton Heights neighborhood in New York, New York (NY)» (անգլերեն). city-data.com. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  8. «Road Map of Manhattan, New York» (անգլերեն). aaccessmaps.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  9. «Manhattan Bus Map» (PDF) (անգլերեն). mta.info. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համիլթոն - Հայթս» հոդվածին։