Համերֆեսթ։ Բևեռափայլ (նկար)

Կոնստանտին Կորովինի նկար

«Համերֆեսթ։ Բևեռափայլ» (ռուս.՝ Геммерфест. Северное сияние), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894-1895 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 175,6 × 106,7 սմ[1][2]։ Այսօր «Համերֆեսթ։ Բևեռափայլ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Համերֆեսթ։ Բևեռափայլ
տեսակգեղանկար
նկարիչԿոնստանտին Կորովին
տարի1894
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագիր խմբագրել

«Համերֆեսթ։ Բևեռափայլ» ստեղծագործությունը Կոնստանտին Կորովինը ստեղծել է, երբ նկարիչ Վալենտին Սերովի հետ գտնվում էր Սկանդինավիայում 1894 թվականին։ Այդ ճանապարհորդությունը հովանավորել էր ռուս մեկենաս Սավվա Մամոնտովը[3]։ Նրանք այդ ուղևորության ժամանակ այցելեցին նորվեգական Համերֆեսթ (նորվ.՝ Hammerfest) քաղաքը, որը Նորվեգիայի և Եվրոպայի ամենահյուսիսային քաղաքներից մեկն է[4][5]։ Այս կտավը հեղինակը վերջացրեց 1895 թվականին։ «Համերֆեսթ։ Բևեռափայլը» Կոնստանտին Կորովինի ինքնատիպ էտյուդներից մեկն է, որն ընդգրկում է նրա հյուսիսային շրջանի աշխատանքները։

Առաջին անգամ «Համերֆեսթ։ Բևեռափայլ» ստեղծագործությունը ցուցադրության է ներկայացվել «Կոնստանտին Կորովին։ Գեղանկարչություն։ Թատրոն։ Ծննդյան 150-ամյակ» ցուցահանդեսի ժամանակ։ Վերջինս տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 29-ից մինչև օգոստոսի 12-ը Տրետյակովյան պատկերասրահում[6][7]։

Կարծիքներ խմբագրել

Արվեստաբան Ռաիսա Վլասովան «Համերֆեսթ։ Բևեռափայլ» ստեղծագործության մասին արտահայտվել է այսպես[8].

  Նորվեգական տների խիստ ընգծումները, ինչպես նաև կայմով մերկ նավակները լուսավորված են բևեռափայլի կախարդական լույսերով։ Մթին ու սառը առկայծող ջրերն անդրադարձնում են Համերֆեսթի բնավորության գծերն ու նրա ինքնատիպությունը։ Այս նկարը ընդհանրական պատկերացում է տալիս հյուսիսային քաղաքի և նրա բնության մասին։ Նեղ ու երկար տներն հիշեցնում են հսկայական մերկ ժայռերը, որոնք սեղմում են քաղաքը։ Այս տպավորությունն ուժեղանում է շնորհիվ նկարի ուղղաձիգ դիրքի, ինչպես նաև օբյեկտների ուղղահայաց փոխդասավորության՝ տները, կայմը, պատուհանները, սյուներ, ինչպես նաև հյուսիսափայլը։
- Ռաիսա Վլասովա
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Коровин Константин Алексеевич — Геммерфест. Северное сияние». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 02.08.2012-ին.
  2. «Константин Коровин — Геммерфест. Северное сияние. 1894–1895». Сайт выставки ГТГ «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 12.08.2012-ին.
  3. Р. И. Власова. «Константин Коровин: Коровин в живописи и театре (часть 14)» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 12.08.2012-ին.
  4. «Константин Коровин. Галерея картин и рисунков художника — Гаммерфест. Северное сияние. 1894-1895» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 12.08.2012-ին.
  5. «Константин Алексеевич Коровин — Хаммерфест. Северное сияние» (HTML). ru.wahooart.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 15.08.2012-ին.
  6. «Выставка «Константин Коровин. Живопись. Театр. К 150-летию со дня рождения»». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 02.08.2012-ին.
  7. «Масштабная выставка Константина Коровина открывается в Москве» (HTML). РИА Новости, www.ria.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 12.08.2012-ին.
  8. Р. И. Власова. «Константин Коровин: Коровин в живописи и театре (часть 15)» (HTML). Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 12.08.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել