Աշոտ Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Հովհաննեսի Համբարձումյան (հոկտեմբերի 29, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013)[1]։
Աշոտ Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1978) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1984) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ամուսին | Լալա Մնացականյան |
ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի ամուսինն է։
Կենսագրություն
խմբագրել1978 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1984 թվականին՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 1985-1995 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության փորձարարական կոմբինատում՝ որպես գլխավոր նկարիչ, 1980-2002 թվականներին` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես բեմադրող նկարիչ, 1982-1994 թվականներին` Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում, 2013 թվականից` դոցենտ։ 2004 թվականից Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչն է։ Ստեղծագործական գործուղումներով եղել է Ռումինիայում, Հարավսլավիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Մոսկվայում։ 1984 թվականից ցուցադրվում է հանրապետական ցուցահանդեսներում[2]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԵղել է «Էրեբունի-Երևան», «Քրիստոնյա Հայաստան-1700», «Ավարայր-1550», «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Համահայկական խաղեր», «Հայոց գրեր-1600» և բազմաթիվ այլ տոնախմբությունների բեմադրող նկարիչը։ Ավելի քան 40 ազգային տարազների, զինանշանների հեղինակ է։
Հեռուստատեսային ներկայացում
խմբագրել- «Սինյոր Պապագատտո»
- «Հովնան Խութեցի»
- «Սպենսեր Դոնովանի գործը»
- «Մուսա լեռան 40 օրը»
- «Զաբուղոն»
- «Ինկած բերդի իշխանուհին»
Թատերական գործեր
խմբագրել- «Կարմեն» բալետ
- «Լիլիթ» փոփ օպերա
- «Ֆիլումենա Մարտուրանո»
- «Դիոգենես»
- «Հացթուխի կինը»