Հաղպատի վանական համալիրի աղբյուր

Հաղպատի վանական համալիրի աղբյուր, միջնադարյան աղբյուր-հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում[1][2][3][4]։

Հաղպատի վանական համալիրի աղբյուր
Տեսակհուշարձան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԲնակավայրՀաղպատ գյուղ
Շինության ձևՈւղղանկյուն սյունասրահ
ՈճՀայկական
ՆյութԲազալտ

Աղբյուր-հուշարձանն ընդգրկված է Հաղպատ գյուղի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան և ըստ օրենքի պահպանվում է Հայաստանի Հանրապետության կողմից[3]։

Պատմություն խմբագրել

Հուշաղբյուրը կառուցվել է 1258 թվականին Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից որպես Հաղպատի վանական համալիրն ամբողջացնող կառույց[1][2][3][4]։ Գտնվում է վանքի պարսպից դուրս՝ 100 մետր դեպի արևելք[1][2][3]։

Աղբյուրի ջուրի ակունքը գտնվում է Սուրբ Լույս լեռան լանջին, որտեղից բերվել է կավե թրծած խողովակներով[1][2][4]։

Ճարտարապետական նկարագիր խմբագրել

Աղբյուրը համարվում է հայկական ճարտարապետության աղբյուր-հուշարձանների բացառիկ նմուշներից։ Կառուցված է սրբատաշ բազալտե քարերով և ունի ուղղանկյուն սրահի տեսք։ Հարավային՝ ճակատային մասը կառուցված է երեք կամարաձև բացվածքներով, որոնք իրարից բաժանվում են երկու մեծ առանձին սյուներով։ Մյուս երկու սյուները կառուցված են պատերին հպված։ Մյուս կողմի սյուները հպված են պատի շարվածքին։ Կառույցի կենտրոնական կամարն ավելի բարձր ու լայն է, քան մյուսները։ Տանիքը երկլանջ կտուրի տեսք ունի և ծածկված է կիսագլանաձև թաղով։ Սրահի ներսում՝ հյուսիսային պատի երկայնքով ձգվում են վեց քարե ավազաններ, որը հոսող ջուրը հավաքում է ստորգետնյա ջրամբարում, ինչն էլ հիմք է տալիս այն օգտագործել ոռոգման նպատակով[1][2]։

Կենտրոնական կամարի ճակատային մասում առկա է արձանագրություն աղբյուրի կառուցման և վերանորոգման վերաբերյալ։ Արձանագրության մեջ հիշատակվում են վանահայր Հովհաննեսը և Անտոն արքեպիսկոպոսը[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Շախկյան Գ., «Լոռի։ Պատմության քարակերտ էջերը», Երևան, «Հայաստան», 1986 թվական։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հաղպատի վանական համալիրի աղբյուրի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում, (արխիվացված 13․09․2023 թվականին)։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի Հանրապետության կառավարչության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)
  4. 4,0 4,1 4,2 «Սանահին - Հաղբատ», Կ․Լ․Հովհաննիսյան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1978 թվական, (էլեկտրոնային տարբերակ)։