Սանահինի վանական համալիրի աղբյուր
Սանահինի վանական համալիրի աղբյուր, միջնադարյան աղբյուր-հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (գյուղում)[1][2][3]։
![]() Աղբյուր-հուշարձանի ընդհանուր տեսք, 13․09․2023 թվական | |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Սանահին գյուղ |
Շինության ձև | Ուղղանկյուն կամարաձև սրահ |
Ոճ | Հայկական |
Աղբյուր-հուշարձանն ընդգրկված է Ալավերդի քաղաքի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան և ըստ օրենքի պահպանվում է Հայաստանի Հանրապետության կողմից[3]։
Պատմություն
խմբագրելՍանահինի վանքի աղբյուրը կառուցվել է 1255 թվականին որպես վանական համալիրի կառույցներից և գտնվում է Սանահին գյուղի արևմտյան եզրին[1][2][3]։
Կիսավեր աղբյուրի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 1951-1952 թվականներին[3]։
Ճարտարապետական նկարագիր
խմբագրելԱղբյուրը համարվում է հայկական ճարտարապետության աղբյուր-հուշարձանների բացառիկ նմուշներից։ Իրենից ներկայացնում է լայնակի ձգված ուղղանկյուն սրահ։ Ճակատային մասը երկկամար է, որոնք կողքերեց եզերված են խուլ պատերով։ Խորությամբ ծածկված զույգ կիսագլանաձև թաղերը հենվում են լայնական պատերի, իսկ մեջտեղի մասում ավելի ցածր տեղադրված լայնական կամարի վրա։ Տանիքը երկլանջ է[1][2]։
Սրահի ներսի աջակողմյան անկյունում, որտեղ գտնվում է ջրի ելքը, կառուցված է քառակուսի կտրվածքով քարե գուռ։ Այդտեղից ջրի ավելցուկը լցվում է երկայնական պատին կից իրար միացված բազալտե խոշոր սալերով կառուցված ջրահավաք նավը[1][2]։
Սրահի ներսում կան երկու ագուցված խաչքարեր, իսկ պատին փորագրված է Մխիթար քահանայի վերակառուցման նվիրատվական արձանագրությունը[1][2]։
Աղբյուրի ջրի ակունքը գտնվում է Սուրբ Սարգիս մատուռի հարակից լեռան ընդերքում, որտեղից բերվել է կավե թրծված խողովակներով[1][2]։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանահինի վանական համալիրի աղբյուր կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Շախկյան Գ., «Լոռի։ Պատմության քարակերտ էջերը», Երևան, «Հայաստան», 1986 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Սանահինի վանական համալիրի աղբյուրի մասին տեղեկություններ hushardzan.am կայքում։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի Հանրապետության կառավարչության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)