Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղթանակ (այլ կիրառումներ)

Հաղթանակ (արևմտահայերեն՝ Յաղթանակ), քաղաքական, հասարակական և գրական ամսաթերթ։ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի վարչական մարմնի հրատարակչություն։ Լույս է տեսնում 1971-ից, Փարիզում (հայերեն և ֆրանսերեն)։ Խմբագիր՝ Պ. Կեոնճյան։ Սփյուռքահայության գոյատևման և Հայ դատի արդարացի լուծման նախապայման է համարում սփյուռքում գործող հայ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, հայ եկեղեցու միասնական գործունեությունը։ Տպագրում է տեղեկություններ կուսակցության գործունեության, հայկական գաղթավայրերի և հայրենիքի իրադարձությունների վերաբերյալ։

Հաղթանակ
ֆր.՝ Victoire
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհուլիսի 1, 1971
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էդեկտեմբեր 1990
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։