Հաղարջենի արևելյան

բույսերի տեսակ
Հաղարջենի արևելյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Քարաբեկածաղկավորներ
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Հաղարջենի
Տեսակ Հաղարջենի արևելյան
Լատիներեն անվանում
Ribes orientale Dsf.


Հաղարջենի արևելյան (լատին․՝ Ribes orientale Dsf.), կոկռոշազգիների ընտանիքի, հաղարջենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է` 1,5-2 մետր բարձրությամբ, ընձյուղների բաց դարչնագույն և ճյուղերի մոխրագույն կեղևով։ Տերևները մանր են, մինչև 4 սմ երկարությամբ և լայնությամբ, հիմքում կտրված կամ սեպաձև, 3-5 աբլթակ, հաճախ կրկնակի ատամնաեզր, վերևի և ներքևի կողմից գեղձամազմզուկապատ, կոթունավոր և նստադիր։ Մազմզուկապատ են նաև տերևակոթունները, ծաղկաբույլերի առանցքը և ծաղկակիրը։ Ծաղիկները սպիտակ են, առաջացնում են 3 սմ երկարությամբ ողկույզներ։ Պտուղները գնդաձև են, կարմիր, մանր, մինչև 2-3 մմ։ Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ 3, 5-10, 12-14, 16, 21, 26, 29, 31[1]:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Հյուսիսային Իրանում, Արևմտյան Հայաստանում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի շրջաններում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Զանգեզուրում, որտեղ աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, քարքարոտ վայրերում, անտառներում։

Կիրառություն խմբագրել

Որպես դեկորատիվ տեսակ պիտանի է ստորին և միջին լեռնային գոտիների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 23։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի արևելյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի արևելյան» հոդվածին։