Բացել գլխավոր ցանկը

Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց

Երևանի դպրոց

Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան հ․ 35 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1939
Անվանված էՆիկոլայ Գոգոլ
ՏնօրենԱսատուր Սարյան
Աշակերտներ1150
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունու 16
Կայքgogolyerevan.am

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին։ Սկզբնական շրջանում սեփական շենք չի ունեցել և տեղակայված է եղել հ․120, այնուհետև՝ հ․ 16 դպրոցների շենքերում։ 1948 թվականին դպրոցը դարձել է տասնամյա։ 1952 թվականին Նիկոլայ Գոգոլի մահվան 100-ամյակի առիթով դպրոցն անվանակոչվել է մեծ գրողի անունով։ 1968 թվականին Էրեբունի-Երևանի 2750-ամյակի կապակցությամբ դպրոցին տրամադրվել է ներկայիս շենքը։

Տարիներ շարունակ եղել է ռուսական դպրոց, այժմ ունի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։

Դպրոցը համագործակցության հուշագիր է ստորագրել Մոսկվայի Նիկոլայ Գոգոլի անվան հ․ 59 և Սանկտ Պետեռբուրգի հ․ 50 միջնակարգ դպրոցների հետ[1][2]։

Դպրոցի բակում տեղադրված է Նիկոլայ Գոգոլի կիսանդրին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

1997 թվականից դպրոցի տնօրենն է Ասատուր Սարյանը։

ՇրջանավարտներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել