Հակոբ Մնոյան

հայ մանկավարժ

Հակոբ Գևորգի Մնոյան (1916, Նորաշեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հակոբ Մնոյան
Ծնվել է1916
ԾննդավայրՆորաշեն, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Մնոյանը ծնվել է 1916 թվականին, Արագածի շրջանի Նորաշեն գյուղում։ Ավարտել է Հնաբերդի միջնակարգ դպրոցը, մանկավարժական աշխատանք է կատարել Ախուլայի, Ալագյազի, Քարվանսարայի դպրոցներում[1]։

Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, Հակոբը զորակոչվել է բանակ և դարձել 1232-րդ հրաձգային գնդի ականանետային գումարտակի ջոկի հրամանատար։ Կովելի գրավման, Արևմտյան Բուգի հաջող անցման, Վիսլայի ափերին մղած մարտերին, Գերմանիայի Մեզերից քաղաքի շրջակայքում գերմանացիների հզոր ամրությունը ճեղքելուն մասնակցելու համար Մնոյանը գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ստացել է շնորհակալագրեր։ 1945 թվականին Բեռլինը շրջապատող գերմանական զորամիավորումները վերացնելու համար մղված կռիվներին մասնակցելու համար պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, «Արիության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» շքանշանների և մեդալների[1]։

Զորացրվելուց հետո Մնոյանը անցել է մանկավարժական աշխատանքի։ 1962 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը աշխատել է հայրենի գյուղի դպրոցում։ Մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրերով, իսկ 1976 թվականին՝ «Աշխատանքի վետերան» մեդալով[1]։

Պարգևներ խմբագրել

  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել