Հակոբ Հակոբյան (Ճոյտ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Ռաֆիկի Հակոբյան (փետրվարի 10, 1963, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 23, 2021[1]), հայտնի նաև Ճոյտ մականվանբ[2], Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր։
Հակոբ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1963 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 23, 2021[1] (58 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | 5 |
Կենսագրություն
խմբագրել1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
Գործունեություն
խմբագրել- 1984-1986 թվականներին ընդունվել է «Արմհիդրոտրո» որպես բանվոր
- 1986-1988 թվականներին եղել է բաժնի ղեկավար
- 1988-1991 թվականներին՝ վարչության պետ
- 1991-1999 թվականներին՝ ասոցիացիայի ղեկավար։
Կրթություն
խմբագրել1996-2001 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ստացել Հիդրոկոնստրուկտորի որակավորում։
Քաղաքական և կուսակցական գործունեություն
խմբագրել1999-2003 թվականներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր (թիվ 35 ընտրատարածքից)։ Եղել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ է եղել, որը հիմնադրվել է 2003 թվականի հունիսի 13-ին և բաղկացած է 15 պատգամավորներից։ 2003 թվականի մայիսի 25-ին կրկին վերընտրվել է Աժ պատգամավոր թիվ 26 ընտրատարածքից, և ղեկավարել մինչև 2007 թվականը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած էր, ուներ հինգ երեխա։
Ձերբակալություն
խմբագրելՀակոբ Հակոբյանը ձերբակալվել է 2015 թվականի փետրվարի 2-ին[3]։ Նույն թվականի մայիսի 4-ին ազատ է արձակվել[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կորոնավիրուսից մահացել է նախկին էջմիածնեցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը
- ↑ ««Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը եկավ, ասաց գործարանի հիմնական բաժնեմասն իմն է․ Եղեգնուտի բնակիչ». news.am. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Ձերբակալվել է Հակոբ Հակոբյանը (Ճոյտ). Հարկայինի պարզաբանումը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Ինչու և ինչ հիմնավորմամբ ազատ արձակվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: Text "Armlur – Լուրեր Հայաստանից" ignored (օգնություն)