Բացել գլխավոր ցանկը

Հակոբ Գևորգի Ինջիղուլյան (ծնվ.՝ 1991 հունվարի 28, Ոսկեվազ, Հայաստան), Արցախի Հանրապետության ՊԲ շարքային զինծառայող։ 2013-2014 թվականներին գտնվել է Ադրբեջանում գերության մեջ։

Հակոբ Ինջիղուլյան
Ծնվել էհունվարի 28, 1991(1991-01-28) (28 տարեկան)
ԾննդավայրՈսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1991 թվականի հունվարի 28-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում և դրա հետ զուգահեռ 7 տարի սովորել է երաժշտական դպրոցում։

Մինչև բանակ գնալը ուսանում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Աշխատում էր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում,որպես դպիր։

Մինչև զորակոչվելը ուներ առողջական խնդիրներ՝ աչքերի հետ կապված և քթի միջնապատի երկրորդ կարգի ջարդվածք։

Ծառայել է Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանում։

2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու են տարել[1]։

2014 թվականի հոկտեմբերի սկզբին վերադարձել է հայրենիք:

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել