Հակոբ Ա Կլայեցի, (նաև՝ Տարսոնացի, Սսեցի, 1200-ականներ[1] - փետրվարի 12, 1286[1], Հռոմկլա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Հայոց կաթողիկոս 1268 թվականից։ Ճանաչվել է որպես գիտնական և հռետոր, մեծ վարդապետ, մեկնիչ ու բանաստեղծ։

Հակոբ Ա Կլայեցի
Կառավարում
Տիտղոս Ամենայան Հայոց Կաթողիկոս (74-րդ)
Ժամանակամիջոց 1268-1286 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Ծնվել է 1200-ական թթ.
Ծննդավայր Կիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
Մահացել է 1286 փետրվարի 12
Մահվան վայր Կիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
Ձեռնադրում 1268 թ.
Կոստնադին Ա        Կոնստանդին Բ

Կենսագրություն

խմբագրել

Եղել է Մեծարքի վարդապետանոցի առաջնորդ, ապա՝ Կոստանդին Ա Բարձրաբերդցու օգնականն ու տեղապահը։ Նրա հանձնարարությամբ 1240-ական թթ. սկզբին և 1254 թվականին Նիկիայում քաղաքա-միաբանական հաջող բանակցություններ են տեղի ունեցել հունական պատրիարքներ Գերմանիկոս II-ի և Մանվելի ու Հովհաննես Վաղակես կայսրի հետ։ Հակոբ Ա Կլայեցին եռանդուն գործակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ-ին, նպաստել հարևան իշխանությունների հետ հաշտ հարաբերությունների պահպանմանը և հայ-եգիպտական հաշտության կնքմանը (1282 թ.)։ Պահպանվել է նրա «Երգեցեք որդիք» շարականը։

Ծանոթագրություններ

խմբագրել


Նախորդող՝
Կոնստանդին Ա Բարձրաբերդցի
Կաթողիկոս
1268–1286
Հաջորդող՝
Կոնստանդին Բ Կատուկեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 66  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։