Հակոբ Ասլանյան

պատգամավոր

Հակոբ Արսենի Ասլանյան (օգոստոսի 1, 1954(1954-08-01)[1], Ջրաշեն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ պատգամավոր[2][3]։

Հակոբ Ասլանյան
Ծնվել էօգոստոսի 1, 1954(1954-08-01)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՋրաշեն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

ԿենսագրությունԽմբագրել

Հակոբ Ասլանյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում[4]։

1974-1976 թվականներին պարտադիր զիվորական ծառայության է անցել խորհրդային բանակում։

Բարձրագույն կրթութնունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որի պատմություն-իրավունք ֆակուլտետն ավարտել է 1988 թվականին։ 1971-1972 թվականներին որպես բանվոր աշխատել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցում։ 1972-1974 թվականներին և 1977-1978 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր։ Որպես ապրանքագետ, ապա ճարտարագետ 1978-1982 թվականներին աշխատել է «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորումում։ 1987-1994 թվականներին Երևանի թիվ 149 դպրոցում եղել է ուսուցիչ։ 1994-2002 թվականներին մանկավարի աշխատանքը շարունակել է Երևանի Շիրակացու անվան ճեմարանում, եղել է պատմության ամբիոնի վարիչ, իսկ 2000-2003 թվականներին՝ Երևանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ։

2003-2010 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 164 դպրոցում, իսկ 2010-2015 թվականներին՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցում։ 2011 թվականի փետրվարից հուլիս ընկած հատվածում եղել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ։ 2015-2018 թվականներին եղել է «Գլոբալ բրիջ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ուսուցիչ։ 2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում, եղել է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2020 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։

Մասնակցել է արցախյան պատերազմներին։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին Հակոբ Ասլանյանը Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[5]։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» մրցանակ (1997 թվական)
  • «2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշան (2019 թվական)
  • «Վազգեն Սարգսյան» շքանշան (2007)
  • «Ասպետաց Մեծն Տիգրան» շքանշան (2016)
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ (2010)
  • «Մարտական ծառայության» մեդալ (2011)
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ (2013)
  • «Զինվոր հայրենյաց» մեդալ (2013)
  • «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալ (2012)

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1424&lang=eng
  2. «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ cpcarmenia.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-01 
  3. «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ res.elections.am։ 8․1․2021 
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-01 
  5. «Հայտնի են «Իմ քայլը»-ի ցուցակի բոլոր 183 անունները»։ CIVILNET (hy-AM)։ 2018-11-14։ Վերցված է 2021-08-01 

Արտաքին հղումներԽմբագրել