Հակամրցանակ, ծաղրական մրցանակ, որը շնորհվում է տարբեր բնագավառներում հականվաճումների, զվարճալի կամ անհեթեթ ձեռքբերումների համար[1]։ Այն ազգային զվարճալի մշակույթի ժամանակակից ձև է[2], որին բնորոշ է ամեն ինչ գլխիվայր շուռ տալը, «շրջված» աշխարհի ստեղծումը։

Դա էպատաժի տարատեսակ է՝ իմաստավորված սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացներում[3]։ Իր երկիմաստության պատճառով մեդիաիրականության մեջ այն ավելի բնականոն ձևաչափ է, քան մրցանակը[4]։

Օրինակներ

խմբագրել

Արվեստում

խմբագրել
  • Ոսկե ազնվամորի - շնորհվում է կինեմատոգրաֆիայում հականվաճումների համար, «Օսկար» կինոմրցանակի ծաղրանմանակումն է։
  • «Diagram» մրցանակ - շնորհվում է գրքերի առավել ծիծաղելի վերնագրերի համար։
  • «Bad Sex in Fiction Award» - շնորհվում է զանգվածային գրականության մեջ ամենավատ էրոտիկ տեսարանի համար։
  • «Պարբերություն» հակամրցանակ - շնորհվում է ժամանակակից գրահրատարակչության պահանջներին չհամապատասխանելու համար։
  • «Doublespeak Award» - շնորհվում է առավել երկիմաստ և ծիծաղելի հռետորաբանության համար։
  • «Turnip Prize» - շնորհվում է ժամանակակից արվեստի վատթարագույն ստեղծագործության համար, «Turner Prize» մրցանակի ծաղրանմանակումն է։

Գիտության մեջ

խմբագրել
  • Իգնոբելյան մրցանակ (Շնոբելյան մրցանակ[5], Հականոբելյան[5]) - շնորհվում է գիտության տարբեր ոլորտներում զվարճալի նվաճումների համար։ Նոբելյան մրցանակի ծաղրերգությունն է[5][6]։
  • Պիգասուսի մրցանակ[5][6] - շնորհվում է կեղծ գիտություններում ունեցած ներդրման և պարանորմալ երևույթների ուսումնասիրության համար[5][6]։
  • Ծուռ գդալ[5][6] - շնորհվում է կեղծ գիտական և պարանորմալ հիմարությունների համար[5][6]։
  • ВРАЛ-ի պատվավոր ակադեմիկոս - շնորհվում է ռուսական կեղծ գիտության մեջ ունեցած ներդրումների համար։

Իրավունքի մեջ

խմբագրել

Ժամանցում

խմբագրել
  • Դարվինի մրցանակ, շնորհվում է ինքն իրեն մահ պատճառելու կամ վերարտադրողական ունակություններից սեփական հիմարության պատճառով զրկվելու համար։
  • Արծաթե կալոշ, շնորհվում է ռուսերեն շոու բիզնեսում կասկածելի ձեռքբերումների համար։

Առօրյայում

խմբագրել
  • Ապակե պտուտակ - շնորհվում է Մոսկվայի բարեկարգման գործում կասկածելի նվաճումների համար։
  • ԷկոԹեյնիկ հակամրցանակ - շնորհվում է մարդկության կործանումը պատկերող թրիլլերների կենսագործման համար։

Հաղորդակցության մեջ

խմբագրել
  • Ռունետի հակամրցանակ - շնորհվում է ռուսալեզու համացանցում այլընտրանքային նվաճումների համար, հակոտնյա է Ռունետի մրցանակին։
  • Հակամրցանակ տարվա ձախողում - շնորհվում է քաղաքական հաղորդակցության ոլորտում վատագույն տեխնոլոգիական լուծումների համար։

Սպորտում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Пародийные и шуточные антипремии. Премии "наоборот"». Мир фактов. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Михаил Бахтин: Смеховая культура». www.prostokniga.com.ua. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Каримова А. Награда достала героя // Журнал "Коммерсантъ Деньги". — 2011-06-20. — В. 24. — С. 21.
  4. Черных А. И. Медиаритуалы // Социологический журнал. — 2012. — № 4. — С. 106—129. Архивировано из первоисточника 29 Հոկտեմբերի 2017.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Игнобелевские премии: Учёный смех // Популярная механика, 20.01.2008
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Панчин А. Ю. От Шнобеля до Нобеля один шаг Արխիվացված 2018-11-24 Wayback Machine // Новая газета. Цветной выпуск. — 17.10.2008. — № 40

Արտաքին հղումներ

խմբագրել