Անհեթեթ նախազգուշական մակագրություններ

Անհեթեթ նախազգուշական մակագրություններ (անգլ.՝ Wacky Warning Labels), հակամրցանակ ապրանքի օգտագործման վերաբերյալ գրության մեջ առկա ամենաանհեթեթ նախազգուշացման համար[1][2][3][4]։ Շնորհվում է 1997 թվականից՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել սպառողների կողմից կատարվող իրավական շորթագործության վրա, որոնք տուժել են սեփական անմիտ արարքների պատճառով[5]։

Այս նախաձեռնության հեղինակն է Ռոբերտ Դորիգո Ջոնսը, ըստ որի՝ մրցույթի հիմնական գաղափարն այն է, որ հայտնաբերվեն «անհեթեթ հնարքները, որոնց ստիպված են դիմել արտադրողները, որպեսզի պաշտպանեն իրենց դատական հայցերից, և պաշտպանել մարդկանց իրենց մոտ առողջ բանականության բացակայությունից»[6]։ Արտադրողների այդպիսի գործողություններն ստեղծել են մշակութային նոր երևույթ՝ «անհեթեթ նախազգուշական մակագրություններ»[7]։

Իրավաբանական ուղղվածությամբ մոտ է Ստելլայի մրցանակին, իսկ առողջ դատողության բացակայության վրա ուշադրություն հրավիրելով՝ Դարվինի մրցանակին։ Սակայն ի տարբերություն այդ մրցանակների, որը պատմություններ հավաքում է զանգվածային լրատվամիջոցներից, տվյալ նախաձեռնությունը հիմնվում է իրական ինստրուկցիաների վրա. օրիգինալ մակագրությունները կամ նրանց լուսանկարները ուղարկվում են փոստով՝ նշելով ընկերության ու ապրանքի անվանումը[8][9], ինչը բացառում է քաղաքային լեգենդների առաջացումը[10][11][12][13]։

Նախազգուշացումների պատճառներ խմբագրել

Նախազգուացնող մակագրությունների պատմությունն ԱՄՆ-ում սկսվել է 1938 թվականին։ Ապրանքներ արտադրողներն ստիպված են եղել կատարել արտասովոր նախազգուշացումներ, որովհետև ԱՄՆ իրավական համակարգը մի կողմից հիմնվում է նրա վրա, որ սպառողը գործում է խելամտորեն ապրանքի օգտագործման ժամանակ, իսկ մյուս կողմից՝ ընկերությունները պարտավոր են բավարար չափով նախազգուշացնել ապրանքի իրական ու հնարավոր վտանգների մասին[1]։ Այդտեղից էլ ծագում է իրավաբանական կոլիզիան՝ որպես հակադրություն տարրական առողջ բանականության խախտման ու վտանգի մասին բավարար չափով չզգուշացնելու պատճառով փոխհատուցման պահանջներով հայցեր ներկայացնելու միջև։

Ըստ Ռոբերտ Դորիգո Ջոնսի՝ ակնհայտ վտանգների վերաբերյալ նախազգուշացումների թվի մշտական աճի պատճառն այն է, որ ԱՄՆ դատական համակարգում, ի տարբերություն մնացած աշխարհի, չկա «պարտվողը վճարում է» սկզբունքը։ Դա խթանում է իրավական շորթագործությունը, երբ հայցվորը ներկայացնում է կասկածելի փաստարկումներ, սակայն պատասխանող կողմին ավելի ձեռնտու է միանգամից վճարել փոխհատուցում, քանի որ այդ ծախսերը (այսպես կոչված՝ «հայցի հարկ») պլանավորված կերպով ընդգրկվում են ապրանքի գնում[14]։

Նախազգուշացումների հետևանքներ խմբագրել

Ըստ Ջոն Ստոսելի՝ «անհեթեթ նախազուշական մակագրություններն» ԱՄՆ քաղաքացիներին դարձնում են ոչ միայն ավելի աղքատ, այլև ավելի հիմար։ Այդ մակագրություններն ստեղծում են հնարավոր վնասվածքների ռիսկից իրավական պաշտպանվածության գերվստահություն, ինչի պատճառով ծագում է անվտանգության կեղծ զգացում։ Արդյունքում առաջանում է գրավոր կանոնների պարտադիր լինելու չարաշահում և «մեզնից շատերը մոռանում են օգտագործել սեփական ուղեղը»[15]։ Դրան ապրանքներ արտադրողները հակաճառում են նրանով, որ իրենց նախազգուշացումներն աշխատում են, օրինակ՝ լվացքի մեքենաների վրայի մակագրությունի շնորհիվ ծնողներն ավելի ուշադիր են դարձել, և կանխվել են այն դեպքերը, երբ երեխաները մտել են լվացքի մեքենայի մեջ լվացքից առաջ[16]։

Նախազգուշացումների օրինակներ խմբագրել

2016 թվականին հակամրցանակի դափնեկիր է դարձել խաղալիք «լուսային գնդակների» արտադրողի նախազգուշացումը՝ «չօգտագործել որպես գործիք մարտի համար»[15]։ Տարբեր տարիների հակամրցանակի արժանացած մակագրություններից են[1].

Գեղարվեստական ստեղծագործություններում օգտագործման օրինակներ՝

  • «Մերկ ատրճանակ 33 ⅓» կատակերգությունում, որն արժանացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի, կա տեսարան կալանավորների կյանքից, որտեղ «շատ մեծ տղա» «Տեքսա» Կոբբան ատամները մաքրում է զուգարանակոնքի խոզանակով[17],
  • «Փնտրելով Դորիին» անիմացիոն ֆիլմում կա մանկասայլակներով տեսարան, որոնց վրա գրված է իրական մակագրություն՝ «հեռացրեք երեխային ծալելուց առաջ»[18]. հենց այդ նախազգուշացումն է նշված է հակամրցանակի մասին գրքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Finneran K., Nelson B (2011 թ․ փետրվարի 23). «Dumbest Warning Labels». Forbes. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. DAVID N. GOODMAN (2005 թ․ հունվարի 7). «Wacky warning labels awarded» (անգլերեն). The Seattle Times.
  3. 3,0 3,1 Jones, Robert Dorigo Remove Child Before Folding: The 101 Stupidest, Silliest, And Wackiest Warning Labels Ever. — Grand Central Publishing, 2007. — 128 с. — ISBN 0446696560
  4. «Wackiest warning: Toilet brush not to be used for hygiene - Jan. 6, 2005». cnn.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. Carlson, Peter (2006 թ․ սեպտեմբերի 1). «Hey, Don't Say They Didn't Warn You . . ». The Washington Post. 0190-8286. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Wacky Warning Labels Finalists: A Commentary on the State of Affairs in Products Liability Law | Abnormal Use». abnormaluse.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Feedback: Wacky warning labels». New Scientist. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «Enter M-LAW's 12th Annual Wacky Warning Label Contest». www.mlaw.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «Wacky Warning Labels | CenterforAmerica tv». wavesandlight.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. Алексеевский М.Д. Фольклор в наше время: традиции, трансформации, новообразования // Фольклор и постфольклор: структура, типология, семиотика: Весенняя школа-2009.
  11. Mikkelson, David. «2005 Darwin Awards». snopes.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. Mikkelson, David. «Stella Awards». snopes.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. Jones, Robert Dorigo. «The Stella Awards and Frivolous Lawsuits | Let's Be Fair!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  14. Jones, Robert Dorigo. «Scooters Move: Why Do Americans Need To Be Warned? | Let's Be Fair!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. 15,0 15,1 Stossel, John (2016 թ․ հունիսի 22). «We are not idiots... Why warning labels are killing us». Fox News. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. «BBC NEWS | Americas | 'Wacky warnings' rewarded in US». bbc.co.uk. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. Harvey, Steve (2005 թ․ հունվարի 13). «Don't Try This at Home; Wacky Warnings Gone Wild». Los Angeles Times. 0458-3035. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. Jones, Robert Dorigo (2016 թ․ հուլիսի 19). «Warning Label Contest Reveals Sad Truth About America». EpicTimes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.