Վճիռ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վճիռ, առաջին ատյանի դատարանի որոշում, որով քաղաքացիական գործը լուծվում է ըստ էության։ Վճիռը կայացվում է գործի քննության ավարտից հետո՝ ձայների մեծամասնությամբ՝ պահպանելով խորհրդակցական սենյակի գաղտնիությունը։ Այն կազմվում է գրավոր, որն ստորագրում են դրա կայացմանը մասնակցած բոլոր դատավորները։ Վճիռը պետք է լինի օրինական (այսինքն՝ համապատասխանի օրենքին) և հիմնավորված (այսինքն՝ համապատասխանի գործի հանգամանքներին)։ Վճիռը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Վճիռը օրինական ուժ է ստանում դրա գանգատարկման կամ բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 479)։ |