Հալիձորի Սուրբ Մինաս եկեղեցի
Սուրբ Մինաս Հայ Առաքելական քրիստոնեական եկեղեցի Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից 3կմ հարավ-արևմուտք` Որոտան գետի ձախափնյա բարձրադիր լանջին` Հին Հալիձոր գյուղատեղիի կենտրոնում։
Հալիձորի Սուրբ Մինաս եկեղեցի
| |
![]() Սուրբ Մինաս եկեղեցի (Հալիձոր) | |
Տեղադրություն | Հալիձոր, Սյունիքի մարզ, ՀՀ |
---|---|
Երկիր | ![]() |
Պատմություն | |
Հիմնվել է | 1611 |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | չգործող |
Ճարտարապ. ոճ | միանավ բազիլիկ |
Պատմություն
խմբագրելՄուտքի ճակատակալ արձանագրության համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1611 թվականին[1]։ Միանավ սրահ է` խորանին կից երկու ավանդատներով։ Միջնադարում հայկական բնակավայրերի կյանքը ձևավորվում էր եկեղեցու շուրջ։ Հին Հալիձոր գյուղը գոյություն ուներ արդեն դարեր, իսկ տարածքի եկեղեցիները կամ չգործող էին, կամ բնակավայրից հեռու։ Ուստի բնակիչների ջանքերով և ֆինանսավորմամբ գյուղի կենտրոնական մասի փոքրիկ հարթ տարածքի վրա կառուցվեց Սուրբ Մինաս եկեղեցին, որը մինչև 19-րդ դարի վերջը պատկանում էր Տաթևի վանքին։
Սովետական Միության տարիներին սուրբ Մինասը ծառայում էր որպես գյուղատնտեսական ապրանքների պահեստ։ Եկեղեցին կանգուն է մինչ այժմ, չնայած չգործող է։ Ներառված է Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաննփրի պետական ցանկում[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Առաքելյան, Բաբկեն (1960). Դիվան հայ վիմագրության, հատոր 2. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջ 53.
- ↑ «ՀՀ Կառավարության որոշում N 2322-Ն». arlis.am. 2005 թ․ դեկտեմբերի 29.