HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաթև (այլ կիրառումներ)

Տաթևի Մեծ Անապատ, միջնադարյան հայկական վանքային համալիր է Որոտան գետի ափին Սյունիքի մարզում։

Տաթևի Մեծ Անապատ
Tatevi Anapat.jpg
Տաթևի անապատը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Տաթև գյուղ
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունիքի
Հոգևոր կարգավիճակԵկեղեցի
Կազմված էԲնակելի խցեր, Գավիթ, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Հնձան «Սևիի», Ճեմարան, Մատուռ - դամբարան, Պարիսպ և Սեղանատուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ17-րդ դար
Կառուցման ավարտ18-րդ դար

ՊատմությունԽմբագրել

Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

17-րդ դարի կրոնական և ուսումնական կենտրոնը գտնվում էր Որոտանի ձորում, Տաթև գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր, որից հետո միաբանությունը 1660 թվականին տեղափոխվել է նոր վայր և կառուցել Մեծ Անապատը։

ՃարտարապետությունԽմբագրել

Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել համալիրն իրականացնել կանոնավոր հատակագծով։ Շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի հարավարևմտյան մասում սրբատաշ բազալտից շինված Ս. Աստվածածին եռանավ բազիլիկն է (1663 թ.), որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743 թ.-ին), հյուսիսից՝ գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը (որտեղ հավանաբար թաղված է 1669 թ.-ին մահացած անապատի հիմնադիր Արիստակես վարդապետը)։ Եկեղեցուց արևելք գտնվում են աղբյուրը և այժմ կիսաքանդ շենքերը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։

Տես նաևԽմբագրել