Հաբլիցիա
բույսերի տեսակ
Հաբլիցիա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hablitzia tamnoides | ||||||||||||||
|
Հաբլիցիա (լատին․՝ Hablitzia), թելուկազգիների ընտանիքի բազմամյա, սողացող խոտաբույսերի միատիպ կովկասափոքրասիական ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝
- հաբլիցիա կուսարմատանման (H. tamnoides)։
Տարածում խմբագրել
Աճում է Կովկասում։ Տեսակը գրանցված է Ստավրոպոլի երկրամասի և Հյուսիսային Օսիայի (Ալանիա) Կարմիր գրքում։
Տարածումը Հայաստանում խմբագրել
Տարածված է Հայաստանի Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, ստվերոտ վայրերում, ժայռերի մեջ։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Երկար, մինչև 3 մ և ավելի է[1][2][3]։ Տերևները խոշոր են, հերթադիր։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը ափսեաձև է, միասերմ։ Սերմը ոսպանման է, սև, փայլուն։ Գեղազարդիչ է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Hohmann, S., Kadereit, J. W., & Kadereit, G. (2006). Understanding Mediterranean-Californian disjunctions: molecular evidence from Chenopodiaceae-Betoideae. Taxon 55 (1): 67-78 Abstract Արխիվացված 2013-09-22 Wayback Machine
- ↑ Henriette's plant info: Hablitzia
- ↑ Foreign names on the Multilingual Multiscript Plantname Database site
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբլիցիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբլիցիա» հոդվածին։ |