Հաագայի գերմանական դպրոց

Հաագայի գերմանական դպրոց (գերմ.՝ Deutsche Internationale Schule Den Haag), գերմանական դպրոց Նիդերլանդների Հաագա քաղաքում[1]։ Հիմնադրվել է 1863 թվականին։ Դպրոցը ներառում է տարբեր տարիքային խմբեր՝ 1-ից 12-րդ դասարանների[2]։

Հաագայի գերմանական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1863
Աշակերտներ400
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունՀաագա
Հասցեvan Bleiswijkstraat 125 2582 LB Den Haag - 's-Gravenhage
Կայքdisdh.nl

Դպրոցի ստեղծման նպատակը Նիդերլանդներում գերմաներենի իմացության բարձրացումը և Նիդերլանդների գերմանախոս ընտանիքների բարեկեցությունն է։ Դպրոցում ուսուցումը կատարվում է բարձրակարգ մակարդակով։ Նիդերլանդների գերմանական դպրոցում սովորում են ոչ միայն գերմաներեն լեզու, այլ Գերմանիային վերաբերվող տարբեր առարկաներ։ 8-րդ դասարանից աշակերտները կարողան են ծանոթանալ գերմանական գրականությանը, Գերմանիայի աշխարհագրությանը և պատմությանը։

9-ից 10-րդ դասարաններում դասավանդվում է աշխարհագրությունը արդեն նաև անգլերեն լեզվով։ Ուսումնական դասընթացը 1-ին դասարանում սկսվում է գերմաներեն կամ հոլանդերեն լեզուներով։ Աշակերտները կարող են ընտրել նաև անգլերենը։ Ուսման հետագա տարիների ընթացքում դպրոցում դասավանդվում է անգլերենից, գերմաներենից, հոլանդերենից բացի նաև ֆրանսերեն, իսպաներեն և լատիներեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Kontakt Արխիվացված 2015-02-21 Wayback Machine." German International School of The Hague. Retrieved on 20 February 2015. "Deutsche Internationale Schule Den Haag van Bleiswijkstraat 125 2582 LB Den Haag Niederlande"
  2. "Realschulabschluss oder Abitur Արխիվացված 2015-02-21 Wayback Machine." German International School of The Hague. Retrieved on 20 February 2015.

Արտաքին հղումներ խմբագրել