ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը կազմավորվել է 1942 թվականին, որի առաջին դեկանն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արտաշես Մաթևոսյանը։ Գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո գյուղմեքենայացման և հիդրոմելիորացիայի ֆակուլտետների միավորման արդյունքում ձևավորվեց ճարտարագիտական ֆակուլտետը, որը 2005 թ. կազմալուծվեց՝ բաժանվելով գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ու հիդրոմելիորացիայի, հողաշինարության և հողային կադաստրի ֆակուլտետների։ 2009 թ. այն վերանվանվեց գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ։ 2006 թվականից ֆակուլտետը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորիկ Ավետիսի Բազիկյանը։

Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետը պատրաստում է ճարտարագետներ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Գյուղատնտեսության մեքենայացում
  • Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ
  • Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում
  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
  • Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում

Արտաքին հղումներ խմբագրել