Նորիկ Բազիկյան

հայ մեքենագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բազիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորիկ Ավետիսի Բազիկյան (սեպտեմբերի 21, 1948(1948-09-21), Մասիս, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2002): ՀԳԳԱ թղթակից անդամ (1996):

Նորիկ Բազիկյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1948(1948-09-21) (75 տարեկան)
ԾննդավայրՄասիս, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1996)

Կենսագրություն խմբագրել

Նորիկ Բազիկյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 21-ին, Մասիս (Հայաստանի Արարատի մարզ) գյուղում։ 1966-1971 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը՝ «Ավտոմոբիլային տրանսպորտ» մասնագիտությամբ։ 1971-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ Տրանսպորտի նախարարության ուղևորների փոխադրման վարչութան ինժեներ։ 1972-1973 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1973 -1976 թվականներին եղել է Ավտոմոբիլների ամբիոնի ավագ լաբորանտ, 1976-1983 թվականներին՝ Ավտոտրակտորների ամբիոնում ասիստենտ, 1983-1991 թվականներին՝ Ավտոտրակտորների ամբիոնում դոցենտ, 1991-2017 թվականներին ՀԱԱՀ Ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի վարիչ։ 2008 թվականին վերապատրաստվել է Տարտուի (էստոնիա) ագրարային և Ուպսալայի (Շվեդիա) համալսարաններում, 2009 թվականին՝ Կոկրանի ծրագրով, Ֆորստ Կոլոնզի պետական համալսարանում, 2010 թվականին՝ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում, ԳՖՀ Կոլորադոյի նահանգ, ԱՄՆ։ 2006-2017 թվականներին եղել է ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի դեկան, 2017 թվականից՝ ՀԱԱՀ Ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի վարիչի պաշտոնակատար[1]։

Աշխատանքները վերաբերում են լեռնային երկրագործությունում մեքենատրակտորային ագրեգատների դինամիկական և տեխնոլոգիական բնութագրերի բարելավման հիմնահարցերին։ Գիտական հետազոտությունները նվիրված են տրակտորային ագրեգատի դինամիկատեխնոլոգիական բնութագրերի գնահատման և ավտոտրանսպորտային միջոցների պասիվ անվտանգության և շահագործական հուսալիության ուսումնասիրության հիմնախնդիրներին։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկի և ուսումնամեթոդական աշխատանքների, 170 գիտական հոդվածների և 26 մեթոդական աշխատանքների, այդ թվում 1 մենագրություն, 1 դասագիրք, 4 ուսումնական ձեռնարկ, ԽՍՀՄ 2 արտոնագիր, ՌԴ 2 պատենտ և ՀՀ 45 հեղինակային արտոնագրեր[2]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀԱԱՀ-ին առընթեր տեխնիկական գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող թիվ 033 մասնագիտացված խորհրդի նախագահի տեղակալ, համալսարանի գիտական խորհուրդ (2006)։
  • ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո (2005)։
  • ՀԱԱՀ «Տեղեկագիր» միջազգային ամսագրի հրատարակչական խորհուրդ (2002)։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Ավտոմոբիլներ և տրակտորներ. շահագործական հատկանիշների տեսություն։ Բուհական դասագիրք, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Խաչատրյան Մ. Ա., Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևան, ՀԱԱՀ, 2015[3]։
  • Ավտոմոբիլային անվի և ճանապարհի փոխազդեցությունը։ Ուսումնական ձեռնարկ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Հովհաննիսյան Գ. Դ, Վարդանյան Վ. Ա., Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2013[4]։
  • Տրանսպորտային փոխադրումներ և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ։ Երևա, ՀՊԱՀ, 2013, 299 էջ։
  • Ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների համալիր ծրագիր և մեթոդական ցուցումներ, Բազիկյան, Նորիկ Ավետիսի, Խաչատրյան, Մ. Ա [Խմբ.], Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոն, Երևան, ՀԱԱՀ, 2012։
  • Ճանապարհատրանսպորային պատահարների փորձագիտությունը օրինակներում և խնդիրներում։ Ուսումնական ձեռնարկ, Ռ. Մ. Բալայան, Ն. Ա. Բազիկյան, Ա. Ռ. Սիմոնյան, խմբ.՝ Ս. Հ. Մսրյան, Երևան, հեղ. հրատարակչություն, 2008[5]։
  • Մեթոդական ցուցումներ «Տրակտորներ և ավտոմոբիլներ» առարկայի «Ավտոտրակտորային ներքին այրման շարժիչներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման վերաբերյալ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիրեկանյան Ս. Ռ, Ռամազյան, Վ. Լ, Պետրոսյան Ս. Ռ, [խմբ.] | Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Ավտոտրակտորների տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2007։
  • Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլներ և տրակտորներ» առարկայից կուրսային և դիպլոմային նախագծեր կատալու վերաբերյալ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիրեկանյան Ս. Ռ, Հայաստանի Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Ավտոտրակտորների տրանսպորտային փոխադրումների ամբիոն։ Երևան։ ՀՊԱՀ, 2008[6]։
  • Մեթոդական ցուցումներ «Ճարտարագիտական հոգեբանություն» առարկայի ուսումնասիրման և ստուգողական աշխատանքների կատարման վերաբերյալ։ 311004 «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում ու կառավարում մասնագիտության հեռակա ուսուցման ուսանողների համար, կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, Ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, ՀԳԱ, 2007[7]։
  • Մեթոդական ցուցումներ «Տրակտորներ և ավտոմոբիլներ» առարկայի «Ավտոտրակտորային ներքին այրման շարժիչներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման վերաբերյալ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Երևան, ՀՊԱՀ, 2007, 28 էջ[8]։
  • Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն։ (Ուսումնական ձեռնարկ) , Ն. Ա. Բազիկյան, Ռ. Մ. Բալայան, Երևան, Ա. հ., 2003[9][10]:
  • Մեթոդական ցուցումներ «Ճարտարագիտական հոգեբանություն» առարկայի ուսումնասիրման և ստուգողական աշխատանքների կատարման վերաբերյալ։ Հեռակա ուսուցման 2401/04- «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում» մասնագիտության ուսանողների համար, կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, Ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, ՀԳԱ, 2002[11]։
  • Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ստուգողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, Կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Ավտոմոբիլների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, 2001[12]։
  • Մեթոդական ցուցումներ «Ավտոտրանսպորտային միջոցներ», կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Գյուղատնտեսական մեքենաների, ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, 1999[13]։
  • Динамико-технологические основы разработки склоновых машинно-тракторных агрегатов. Н. А. Базикян. Ереван, Гитутюн, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 192։
  2. «Բազիկյան Նորիկ Ավետիսի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  3. Բազիկյան, Նորիկ Ավետիսի (2015). Խաչատրյան, Մ Ա (ed.). Ավտոմոբիլներ և տրակտորներ. շահագործական հատկանիշների տեսություն։ Բուհական դասագիրք. Հայաստանի ազգային ագրարային համալսարան. Երևան: ՀԱԱՀ. ISBN 9789939547954.
  4. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Հովհաննիսյան, Գ Դ; Վարդանյան, Վ Ա (2013). Ավտոմոբիլային անվի և ճանապարհի փոխազդեցությունը։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939545714.
  5. Բալայան, Ռազմիկ Մակարի; Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Սիմոնյան, Արման Ռոբերտի (2008). Մսրյան, Ս Հ (ed.). Ճանապարհատրանսպորային պատահարների փորձագիտությունը օրինակներում և խնդիրներում։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Հեղ. հրատ. ISBN 9789939530994.
  6. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Սիրեկանյան, Ս Ռ; Վարդանյան, Վ Ա (2008). Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլներ և տրակտորներ» առարկայից կուրսային և դիպլոմային նախագծեր կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939540788.
  7. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Սիրեկանյան, Ս Ռ (2007). Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլներ և տրակտորներ» առարկայից կուրսային և դիպլոմային նախագծեր կատալու վերաբերյալ. Հայաստանի պետական ագրարային համալսարան, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն. Երևան. ISBN 9789994152827.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Սիրեկանյան, Ս Ռ; Ռամազյան, Վ Լ (2007). Պետրոսյան, Ս Ռ (ed.). Մեթոդական ցուցումներ «Տրակտորներ և ավտոմոբիլներ» առարկայի «Ավտոտրակտորային ներքին այրման շարժիչներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման վերաբերյալ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.
  9. Բազիկյան, Նորիկ Ավետիսի (2003). Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն։ (Ուս. ձեռնարկ). Ա. հ. ISBN 9789993096450.
  10. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Բալայան, Ռազմիկ Մակարի; Երիցյան, Ս; Պապյան, Ս Խ; Հայրապետյան, Վ Ս (2003). Խոջոյան, Ս Ս (ed.). Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն։ Ուսումնական ձեռնարկ. Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա. Երևան: Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա. ISBN 9789993096450.
  11. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ; Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2002). Մեթոդական ցուցումներ «Ճարտարագիտական հոգեբանություն» առարկայի ուսումնասիրման և ստուգողական աշխատանքների կատարման վերաբերյալ։ Հեռակա ուսուցման 2401/04- «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում» մասնագիտության ուսանողների համար. Երևան: ՀԳԱ.
  12. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2001). Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ստուգողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Բազիկյան, Նորիկ Ավետիսի; Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (1999). Մեթոդական ցուցումներ «Ավտոտրանսպորտային միջոցներ». Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորիկ Բազիկյան» հոդվածին։