Բելառուսում հիմնական կրոնը քրիստոնեությունն է, որի ամենամեծ դավանանքը արևելյան ուղղափառությունն է։ ԽՍՀՄ-ում տարածված է եղել աթեիզմը, որի հետևանքով Բելառուսի ժողովրդի մեծ մասը ներկայումս կրոն չունի։ Ավելին, Խորհրդային Միության փլուզումից հետո երկրում ծագել են ոչ ավանդական և նոր կրոններ։ Ըստ Ներքին գործերի նախարարության 2011 թվականի վերջին տված գնահատականի, բելառուսների 48,3%-ը ուղղափառ քրիստոնյաներ են, 41,1%-ը անկրոն (աթեիստներ և ագնոստիկներ), 7,1%-ը՝ կաթոլիկ քրիստոնյաներ (կամ հռոմեական կաթոլիկներ և բելառուսական հույն կաթոլիկ), և 3,5%-ը այլ կրոնների անդամներ են[1]։

Մինսկի բոլոր սրբերի եկեղեցի (արևելյան ուղղափառ):

Պատմություն խմբագրել

12-րդ դարի վերջում Եվրոպան ընդհանուր առմամբ բաժանված էր երկու մասի՝ Արևմտյան Եվրոպա, որտեղ գերակայում էին կաթոլիկները, և Արևելյան Եվրոպա, որտեղ մեծամասնություն էին ուղղափառները։ Նրանց միջև սահմանը մոտավորապես նշվում էր Արևմտյան Բուգ գետով։ Սրա արդյունքում Բելառուսը ուներ յուրահատուկ դիրք, որտեղ այս երկու ազդեցություններն էլ կային։

14-րդ դարից առաջ Բելառուսում գերիշխող էր ուղղափառ եկեղեցին։ Կրևյան Ունիան 1385 թվականին կոտրել է այս մենաշնորհը և կաթոլիկությունը դարձրել իշխող կրոն։ Այն ժամանակ Բելառուսը Լիտվայի մի մասն էր։ Վերջինիս տիրակալ Ջոգաիլան, կարգադրել է Լիտվայի ամբողջ բնակչությանը ընդունել կաթոլիկություն։ Կրևյան Ունիայից 1,5 տարի անց ստեղծվեց Վիլնյուսի եպիսկոպոսությունը, որը շատ հող ստացավ լիտվացի դուքսերից։ 16-րդ դարի կեսերին կաթոլիկությունն ուժեղացավ Լիտվայում և տարածվեց նաև Բելառուսի հյուսիս-արևմուտքում, բայց ուղղափառությունը դեռևս գերակշռում էր Բելառուսում։

16-րդ դարում սկսվեց քրիստոնեական ճգնաժամ։ Կաթոլիկության մեջ մտան բողոքական բարեփոխումներ, իսկ ուղղափառների շրջանում սկսվեց հերետիկոսության շրջան։ 16-րդ դարի կեսերից բողոքական գաղափարները սկսեցին տարածվել Լիտվայում, որի կազմում էր նաև Բելառուսը։ Բելառուսում առաջին բողոքական եկեղեցին ստեղծվել է Բրեստում՝ Միկոշայ «սև» Ռաձիվիլի կողմից։ Լեհաստանում հակավերափոխության արդյունքում վերացան բողոքական հայացքները։

Հետխորհրդային Բելառուսի կրոն խմբագրել

Հետկոմունիստական շրջանում Բելառուսում կրոնի վերածնունդը հանգեցրեց ուղղափառների և կաթոլիկների հին պատմական հակամարտությանը։ Կրոնական այս իրադարձությունը բարդանում էր հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկու հաստատությունների կապերով։ Բելառուսի ուղղափառ եկեղեցին գլխավորում էր էթնիկ ռուս միտրոպոլիտ Ֆիլարեթը, որը գլխավորում էր Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության էկզարխությունը։ Բելառուսի կաթոլիկ արքեպիսկոպոսությունը գլխավորում էր էթնիկ լեհ, կարդինալ Կազիմիր Սվիոնտակը, որը սերտ կապեր ուներ Լեհաստանի եկեղեցու հետ։ Սակայն, չնայած այդ կապերին, Սվիոնտակ արքեպիսկոպոսը, որը երկար տարիներ գերի էր խորհրդային ճամբարներում և հովիվ էր Պինսկում, արգելեց Բելառուսի կաթոլիկ եկեղեցիներում լեհական ազգային խորհրդանիշների ցուցադրումը[1]։

Բելառուսական կրոնական շարժումները դժվարանում են ինքնահաստատվել այս երկու հիմնական կրոններում, քանի որ ուղղափառ եկեղեցիներում ռուսերենով, իսկ կաթոլիկ եկեղեցիներում լեհերենով էին կարդում քարոզները։ Բելառուսերենը կրոնական կյանքում ներմուծելու փորձերը նույնպես մեծ հաջողությունների չեն հասել` ռուսների և լեհերի` իրենց եկեղեցիներում մշակութային գերակշռության, ինչպես նաև բելառուսերենի առօրյա կյանքում ցածր օգտագործման պատճառով[1]։

Որոշակի չափով՝ 1991 թվականի Բելառուսի անկախության հռչակագիրը և 1990 թվականի Սահմանադրության ընդունումը, որով բելառուսերենը դառնում է հանրապետության պաշտոնական լեզուն, առաջացրել են նոր վերաբերմունք ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների նկատմամբ։ Կրոնական որոշ երիտասարդներ դիմել են Յունիաթ Եկեղեցուն (Հունական կաթոլիկ եկեղեցի է)` որպես արձագանք ուղղափառներին և կաթոլիկ հերարխներին, որոնք համաձայն չէին բելառուսերենի կրոնական կյանք մտնելուն։ Ընդհանուր առմամբ, սակայն, ազգային ակտիվիստները Հունական կաթոլիկ եկեղեցու նկատմամբ նոր հետաքրքրություն առաջացնելու հարցում քիչ հաջողություններ ունեցան։

Հունական կաթոլիկ եկեղեցին բելառուսերենը կիրառել է իր պատարագի և հովվական գործունեության մեջ։ Վերջինիս մի մասնաճյուղ է եղել նաև Բելառուսում 1596-1839 թվականներին։ Երբ 1990-ական թվականների սկզբին Բելառուսի եկեղեցին վերակառուցվում էր, նրա հետևորդները այն ներկայացրել են որպես «ազգային» եկեղեցի։ Հունական կաթոլիկ եկեղեցու դանդաղ աճն առիթ էր թե՛ հասարակական, թե՛ քաղաքական բնույթի բուռն քննարկումների։

Ժողովրդագրություն ըստ տարածաշրջանի խմբագրել

2017 թվականին կատարվել է Բելառուսի կրոնական կազմի գնահատում[2]։ Արևելյան ուղղափառությունը գերակշռում է ամբողջ երկրում, մինչդեռ երկրի արևմտյան մասում կա կաթոլիկների փոքրամասնություն, որը կազմում է Գրոդնոյի շրջանի ընդհանուր բնակչության 6,7%-ը և բնակչության 32,3%-ը։ Բելառուսի կաթոլիկներից շատերը էթնիկ փոքրամաասնություններ են, օրինակ` լեհեր (որոնք 2009 թվականի վերջին անցկացված մարդահամարի համաձայն կազմում են ընդհանուր բնակչության 3,1%-ը[3]), բայց կան նաև էթնիկ բելառուսներ։

Կրոնական դավանանքներ Բելառուսում, 2017[2]
% Ընդհանուր Բելառուս Բրեստի մարզ Վիտեբսկի մարզ Գոմելի մարզ Գրոդնոյի մարզ Մինսկի մարզ Մոգիլյովի մարզ Մինսկ քաղաք
Քրիստոնյաներ 91.5 96.7 88.2 94.5 96.4 92.5 85.8 87.5
Արևելյան ուղղափառներ 83.3 93.0 79.1 92.3 61.0 86.0 84.5 82.2
Հռոմեական կաթոլիկություն 6.7 1.8 8.3 0.9 32.3 5.2 0.8 4.0
Բողոքականություն 0.5 0.8 0.2 0.8 0.4 0.3 0.1 0.5
Քրիստոնեական այլ դավանանքներ 1.0 1.1 0.6 0.5 2.7 1.0 0.4 0.8
Առանց կրոն 7.8 3.1 11.4 5.0 3.3 6.9 13.1 10.9
Իսլամ 0.2 0 0.2 0.1 0.1 0.3 0.2 0.5
Բուդդայականություն 0.1 0.1 0 0 0 0.1 0.2 0.3
Հուդայականություն 0.1 0 0.1 0 0 0.1 0.2 0.1
Այլ կրոններ 0.3 0 0.2 0.1 0.2 0.1 0.6 0.6

Ստատիստիկա խմբագրել

1917 թվականից առաջ Բելառուսն ուներ 2466 կրոնական համայնք, այդ թվում՝ 1650 ուղղափառ, 127 կաթոլիկ, 657 հրեական, 32 բողոքական և մի քանի մուսուլման։ Կոմունիստների օրոք այդ համայնքների գործունեությունը խիստ սահմանափակված էր։ Շատ կրոնական համայնքներ ոչնչացվեցին, իսկ նրանց առաջնորդներն աքսորվեցին կամ մահապատժի ենթարկվեցին։ Մնացյալ համայնքները երբեմն կառավարության հետ համագործակցում էին իրենց նպատակների համար, որոնցից էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայրենասիրություն սերմանելը[4]։

1993 թվականին բելառուսական հրատարակություններից մեկը կրոնական համայնքների թվերը հետևյալ կերպ ներկայացրեց. 787 ուղղափառ, 305 կաթոլիկ, 170 հիսունական, 141 բապտիստ, 26 հին հավատացյալ, 17 յոթերորդ օրվա ադվենտիստ, 9 առաքելական քրիստոնյա, 8 հույն կաթոլիկ, 8 նոր առաքելական, 8 մուսուլմանական, 7 հրեական և 15 այլ կրոնական համայնքներ։

Pew Research Center-ի 2015 թվականին կատարած հետազոտության համաձայն, 1000 ընտրանքի 94%-ը քրիստոնյաներ են, 3%-ը` անկրոն` աթեիստներ և ագնոստիկներ, 3%-ը պատկանում էր այլ հավատքների[5]։ Քրիստոնյաները բաժանված էին խմբերի. 73% արևելյան ուղղափառներն էին, 12% կաթոլիկները և 9% այլ դավանանքի քրիստոնյաները[6]։

Կրոնական խմբեր խմբագրել

 
Հիսուսի սուրբ սրտի կաթոլիկ եկեղեցին Իջայում:

Քրիստոնեություն խմբագրել

 
Սուրբ Հոգու տաճար Մինսկում:

Արևելյան ուղղափառություն խմբագրել

 
Լահոյսկի Սուրբ Կայմիր կաթոլիկ եկեղեցին;

Չնայած կառավարության քաղաքականության պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռուս ուղղափառ եկեղեցին ավերվել էր և շարունակում էր անկում ապրել մինչև 1980-ական թվականների սկիզբը, այն փոքր-ինչ վերածնվեց, երբ սկսվեց պերեստրոյկան և 1988 թվականին նշվեց քրիստոնեությունը Ռուսաստանում ընդունելու 1000-ամյակը։ 1990 թվականին Բելառուսը նշանակվեց ռուս ուղղափառ եկեղեցու էկզարքատ՝ ստեղծելով բելառուսական ուղղափառ եկեղեցի։ 1990-ական թվականների սկզբին բնակչության 60%-ն իրեն ուղղափառ էր ճանաչում։ Եկեղեցին ուներ մեկ ճեմարան, երեք կուսանոց և մեկ վանք։

Կաթոլիկ եկեղեցի խմբագրել

Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ սովետական հայացքների վրա մեծապես ազդել են կաթոլիկների կողմից արտաքին իշխանությանը՝ Հռոմի պապին որպես եկեղեցու ղեկավար ճանաչելը, ինչպես նաև Բելառուսի և Լեհաստանի եկեղեցիների սերտ պատմական կապերը։ 1989 թվականին հինգ պաշտոնական կաթոլիկ թեմերը, որոնք չունեին եպիսկոպոսներ և գոյություն ունեին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, վերակազմավորվեցին և դարձան հինգ թեմեր (ընդգրկում էր 455 ծխական համայնք) և Մինսկի և Մահիլիոյի արքեպիսկոպոսարան։ 1990-ական թվականների սկզբին Բելառուսում կաթոլիկ բնակչության թիվը տատանվում էին 8-20%-ի սահմաններում։ Գնահատման արդյունքում կաթոլիկների 25%-ը ճանաչվել է որպես էթնիկ լեհ։ Եկեղեցին ուներ մեկ ճեմարան Բելառուսում։

Հույն կաթոլիկություն խմբագրել

2005 թվականի սկզբին Բելառուսի հունական կաթոլիկ եկեղեցին ուներ 20 ծխական համայնք, որոնցից 13-ը ստացել էին պետական ճանաչում։ 2003 թվականի դրությամբ հետևյալ քաղաքներից յուրաքանչյուրում եղել է բելառուսական հույն կաթոլիկ երկուական ծխական համայնքներ Մինսկում, Պոլացկում և Վիտեբսկում և մեկական Բրեստում, Հրոդնայում, Մահիլիուում, Մալաձիեխնայում և Լիդայում։ Դրանց մշտապես կապված և հավատարիմ մարդիկ 3000 հոգի էին, իսկ մոտ 4000 հոգի ապրում էր ծխական համայնքների հովվական տարածքից դուրս։ Այսօր կան 16 քահանաներ և 9 սեմինարիաներ։ Պոլացկում կա փոքրիկ Սուդիտ վանք։ Ծխական համայնքները կազմված են երկու դեկանատներից, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է քահանայապետը։ Պոլացկի վանքի վանահայրը ծառայում է որպես արևելյան գինեգործության դեկան։ Բելառուսական Հունական կաթոլիկ եկեղեցու համար չկա եպարքոս (եպիսկոպոս)։ Սերգիուս վարդապետ Գայեկը՝ ՄԻԿ-ը, Բելառուսի հունական-կաթոլիկ եկեղեցու առաքելական այցելուն է։ Ծեսերը կատարվում են բելառուսերենով։

Բողոքականություն խմբագրել

 
Ողորմածության եկեղեցի (Царква Благадаць Carkva Blahadać), բողոքական եկեղեցի Մինսկում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Բելառուսում բողոքականների թիվը բավականին փոքր էր` համեմատած մյուս քրիստոնյաների հետ, բայց պատերազմից հետո նրանք աճ են գրանցել։ 1917 թվականին կար 32 բողոքական համայնք։ 1990 թվականին երկրում կար ավելի քան 350 բողոքական համայնք։

Հուդայականություն խմբագրել

Հրեական առաջին համայնքները Բելառուսում հայտնվել են 14-րդ դարի վերջին և շարունակել աճել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների ցեղասպանությունը։ 1914 թվականին երկրում ապրող գրեթե 1,3 միլիոն հրեաները կազմում էին բնակչության 50-60%-ը։ 1989 թվականի խորհրդային մարդահամար արդյունքում պարզվել է, որ կա մոտ 142,000 հրեա, որոնք բնակչության 1,1%-ն են կազմում և նրանցից շատերն արտագաղթածներն են։ Չնայած Բելառուսի սահմանները փոխվել են 1914-1922 թվականներին, այնուամենայնիվ նվազման կարևոր պատճառ էր նաև պատերազմը։ 1992 թվականի վերջին Բելառուսում գործում էին գրեթե 70 հրեական կազմակերպություններ, որոնց կեսը հանրապետության տարածքում էին։

Իսլամ խմբագրել

 
Մզկիթ Իվյեում:

Բելառուսում մուսուլմանները էթնիկ թաթարների փոքր համայնքներն են։ Նրանք բոլորը իսլամի սուննի դավանանքի հետևորդներ են։ Այս թաթարներից ոմանք արտագաղթողների և ռազմագերիների հետնորդներ են, ովքեր 11-րդ դարից ի վեր Վոլգայի մարզից հաստատվել են Բելառուսում։ 1997 թվականին կար 23 մուսուլմանական համայնք, այդ թվում 19-ը Բելառուսի արևմտյան շրջաններում[7]։

Նոր հեթանոսություն խմբագրել

Հեթանոսությունը Բելառուսում հիմնականում ներկայացնում է Ռոդնովեյրը՝ սլավոնական նոր հեթանոսությունը[8]։ Ուլաձիմիր Սաչեվիչը Ռոդնովեյրի առաջնորդ է[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Religion and denominations in the Republic of Belarus» (PDF). Mfa.gov.by. 2011 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 «Generations and Gender Survey, 2020 Belarus Wave 1». ggpsurvey.ined.fr. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Statistics from belstat.gov.by (бюллетень). See page 22. Արխիվացված 2010-09-17 Wayback Machine RAR (file format)|RAR data compression of «171.5KB». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)171.5KB file. Listing total population of Belarus with population by age and sex, marital status, education, nationality, language and livelihood ("Общая численность населения; численность населения по возрасту и полу, состоянию в браке, уровню образования, национальностям, языку, источникам средств к существованию") (be)
  4. «About this Collection - Country Studies | Digital Collections | Library of Congress». Lcweb2.loc.gov. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  5. ANALYSIS (2017 թ․ մայիսի 10). «Religious Belief and National Belonging in Central and Eastern Europe» (PDF). Pew Forum. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  6. Religious Belief and National Belonging in Central and Eastern Europe: National and religious identities converge in a region once dominated by atheist regimes
  7. «World religions as represented in Belarus: Mohammedanism». Vneshintourist. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  8. 8,0 8,1 Aliaksiej Lastoŭski. Russo-centrism as an ideological project of Belarusian identity. In Belarusian Political Scene Review #1, 2011. p. 27 - quote: «[...] Another peculiar place where the ideas of russo-centrism are created and propagated is a series of international scientific and practical conferences held under the supervision of Uladzimir Sacevič. Sacevič himself leads social activities in several directions. He is the chairman of the "Human Ecology” Committee under the Belarusian Social and Ecological Union, a member of the Coordinating Council of the Union of Struggle for People’s Sobriety, and at the same time acts as the organizer of the Rodnovery (Slavic Neo-Pagan) movement in Belarus. Following the conferences’ results, digests under a characteristic name “The Slavic Veche” are published (in total, four such digests had been published by 2009). Selection of materials in these digests is very eclectic. There, one can find manifestos of Rodnovers/Neopagans [...]». Institute of Political Studies Political Sphere, Vytautas Magnus University.