Կրիշյանիս Բարոն
Կրիշյանիս Բարոն (լատիշ․՝ Krišjānis Barons, հոկտեմբերի 19 (31), 1835[1], Struteles muiža, Jaunpils Parish, Tukums County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1923[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[2]), լատվիացի գրող, բանահավաք և հասարակական գործիչ, դաինաների՝ լատիշական ազգային երգերի հավաքող։
Կրիշյանիս Բարոն լատիշ․՝ Krišjānis Barons | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19 (31), 1835[1] |
Ծննդավայր | Struteles muiža, Jaunpils Parish, Tukums County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 8, 1923[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն[2] |
Գերեզման | Մեծ գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանահավաք, հրապարակախոս և լրագրող |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լատվիա |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Krišjānis Barons Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿրիշյանիս Բարոնը ծնվել է 1835 թվականի հոկտեմբերի 31-ին Ստրուտելեում, որտեղ հայրն աշխատում էր որպես կառավարիչ։ Սովորել է Վենտսպիլսում և Ելգավայում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Դորպատի համալսարանում, որտեղ ծանոթանում է Կրիշյանիս Վալդեմարի հետ և ակտիվորեն մասնակցում լատիշ ուսանողների հավաքներին։ Միջոցների սակավության պատճառով Բարոնն ուսումը կիսատ է թողնում։
1862 թվականին մասնակցում է պետերբուրգյան «Pēterburgas Avīzes» թերթի խմբագրմամբ, իսկ արդյունքում դառնում է գլխավոր խմբագիրը։ 1865 թվականին արգելվում է թերթի լույս ընծայումը, իսկ Կրիշյանիս Բարոնը, որպես քաղաքական անցանկալի անձ, ենթարկվում է ոստիկանության հսկողությանը։
Գրեթե երեսուն տարի աշխատել է Վորոնեժի մարզում որպես տնային ուսուցիչ կալվածատեր Իվան Ստանևիչի ընտանիքում։
1893 թվականին վերադառնում է հայրենի Լատվիա։ Հեղինակն այստեղ սկսեց զբաղվել աշխարհագրությամբ և լեզվագիտությամբ։ Ամբողջ կյանքը նվիրեց լատիշերեն ազգային երգերի հավաքմանը, մշակմանը։ Նա հավաքեց ավելի քան 217 996 տեքստ, որը դարձավ բանահավաքության կարևոր աշխատանքներից մեկն աշխարհում։
Կրիշյանիս Բարոնն իր մահկանացուն կնքել է 1923 թվականի մարտի 8-ին Ռիգայում՝ ութսունյոթ տարեկան հասակում։ Հուղարկավորված է Ռիգայի Մեծ գերեզմանոցում։
Աշխատություններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118922890 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Krišjāņa Barona muzejs Արխիվացված 2011-07-22 Wayback Machine
- Memoriālo Muzeju Apvienība - Krišjānis Barons (1835 – 1923) Արխիվացված 2016-07-13 Wayback Machine
- Krišjānis Barons (1835–1923) - folklorists, rakstnieks, publicists - vietas.lv
- Letonika.lv profils
- ailab.lv par Krišjāni Baronu
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշյանիս Բարոն» հոդվածին։ |