Կրիմհիլդա, «Նիբելունգների երգը» միջնադարյան պոեմի գլխավոր կին հերոսուհին, Բուրգունդիայի թագավոր Գունտերի, Գերնոտի և կրտսեր որդի Գիզիլհերի քույրը: Նիդերլանդական թագավոր և հայտնի ռազմիկ Զիգֆրիդի կինը:

Կրիմհիլդա
Johann Heinrich Füssli 047.jpg
Տեսակգեղարվեստական կերպար
Մասն էՍկանդինավյան դիցաբանություն
Սեռիգական
Kriemhild Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կրիմհիլդան բուրգունդյան արքա Դանկրատի և թագուհի Ուտեի դուստրն է, Գունտերի, Գերնոտի և կրտսեր որդի Գիզիլհերի քույրը, ընթերցողին է ներկայացվում առաջին քառատողում:

Ապրում էր բուրգունդների երկրում մի աղջնակ երիտասարդ:

Նրա գեղեցկությունը լույսն էլ չէր ճանաչում
Նրան կոչում էին Կրիմհիլդա և այնքան սիրելի էր նա,

Որ շատերը նրա համար մահի էլ էին պատրաստ:

Շատ զորականներ և հարուստներ գալիս էին նրա ձեռքը խնդրելու, բայց Կրիմհիլդան բոլորին մերժում էր, քանի որ մարգարեական երազ էր տեսել, որտեղ իր ապագա ամուսինը մահանում էր: Դրանից հետո աղջիկը երդվել էր որևէ մեկին չսիրել և չամուսնանալ:

Եթե պիտի տառապանքով հատուցեմ երջանկության դիմաց,
Ուրեմն երբեք չեմ կապի պսակ:

Սակայն Կրիմհիլդան, այնուամենայնիվ սիրահարվում է քաջ զորական Զիգֆրիդին՝ լսելով նրա հերոսությունների և քաջության մասին: Երբ Զիգֆրիդը բուրգունդյան արքային շատ ծառայություններ մատուցելուց հետո գնում է Կրիմհիլդային խնամախոսության, նրա եղբայրները ուրախությամբ համաձայնություն են տալիս նրանց միավորմանը:

Ամուսնությունից հետո Կրիմհիլդան ամուսնու հետ տեղափոխվում է Քսանտեն, որտեղ էլ Զիգմունդն իր թագը հանձնում է՝ Զիգֆրիդին:

Տասը տարի զույգը երջանիկ ապրում է և թագավորում նիդերլանդական հողերում, Կրիմհիլան ծնում է առաջին ժառանգին, որին անվանում են նրա եղբոր՝ Գունտերի անունով:

Եվ տասներորդ տարին անցավ, ու լույսը ծագեց

Նրա կնոջ որդին բոլորին ուրախություն պարգևեց

Եվ ողջ երկրում ու քաղաքում ցնծություն սփռեց:

Միևնույն ժամանակ թագավորի կնոջը՝ Բրունհիլդային մի միտք էր տանջում, որ Զիգֆրիդը, որին նա համարում էր իր ամուսնու վասալը, չէր ծառայում Գունտերի զորքերում, իսկ Կրիմհիլդան հարգանք չէր ցուցաբերում թագուհու հանդեպ:

Ինչի՞ց է Կրիմհիլդան դարձել այսքան գոռոզ ու հպարտ,

Չէ՞ որ նրա ամուսինն է մեր վասալը քաջ

Թեպետ շուտվանից զորքերում չի նա:

Բրունհիլդան համոզում է Գունտերին դիմել Զիգֆրիդին և Կրիմհալդային իրենց մոտ՝ Վորմս հյուրընկալվելու: Եվ ահա, որոշ ժամանակ անց նիդերլանդական կառավարիչը ժամանում է կնոջ և զառամյալ հոր հետ:

Տաճարի մուտքի մոտ Կրիմհիլդան և Բրունհիլդան վեճի են բռնվում այն պատճառով, թե նրանից ով է արժանի առաջինը ներս մտնելու: Բրունհիլդան ասում է, որ Կրիմհիլդան իր ամուսնու վասալի կինն է, ուրեմն պիտի ենթարկվի իրեն, իսկ Կրիմլհիլդան հրճվում էր ասելով, որ առաջին ամուսնական գիշերը թագուհու հետ եղել է ոչ թե իր ամուսին Գունտերը, այլ Զիգֆրիդը: Այսպես վիրավորելով, Կրիմհիլդան առաջինն է տաճարից ներս մտնում:

Այս վիճաբանություն էլ հետագայում մեծ ողբերգությունների պատճառ է դառնում: Բացի նրանից, որ Կրիմհիլդան դիտավորյալ է հրահրում այդ վեճը, այլև բացահայտում է Զիգֆրիդի նենգ թշնամու՝ Հագենի թույլ կողմը: Նախքան Գուների և Հագենի հետ Զագֆրիդի որսորդության գնալը, Կրիմհիլդային տանջում էին չարագուշակ մտահոգությունները, նա արդեն զղջացել էր, որ Հագենի գաղտնիքը հայտնել էր ամուսնուն, բայց չէր կարողանում համոզել Զիգֆրիդին մնալ և չգնալ:

Որսորդության ժամանակ Հագենը դավադրաբար ուսից հարվածում է Զիգֆրիդին և սպանում, ապա կարգադրում է նրա դիակը տանել Կրիմհիլիդայի մոտ: Կինը դառնապես սգում է սիրելիի կորուստը և ցանկանում է իմանալ, թե ով է մեղավոր ամուսնու մահվան մեջ:

Օ՜, իմ չարաբախտ, դու մարտում չընկար,

Այլ սպանվեցիր ձեռքով տմարդի

Ա՜խ երանի իմանամ, ով համարձակվեց

Նա պատմում էր, որ ըստ հին սովորության, որսին ներկա գտնվող ասպետները մոտենում էին Զիգֆրիդի մարմնին , և երբ նրան մոտենում է Հագենը, մահացածի վերքերը բացվում են և սկսում արնահոսել:

Մեկ անգամ չէր եղել այս հրաշքը երկրում:

Հազիվ էր մոտենում ոճրագործը դիին,
Երբ վերքերն ահագին բացվեցին կրկին:

Այսպես էլ հաջողվեց մեղադրել Հագենին:

Դրանից հետո նիդերլանդցիները որոշում են զենք վերցնել և վրեժխնդիր լինել իրենց թագավորի համար, բայց Կրիմհիլդան խելամտորեն կանգնեցնում է նրանց:

Զիգֆրիդի հանդիսավոր հուղարկավորությունից հետո նիդերլանդացիները վերադառնում են Քսանտեն, Զիգմունդը հորդորում էր Կրիմհիլդային գնալ նրանց հետ, բայց նա դեմ գնալով հարազատներին մնում է Վորմսում՝ պայմանով, որ Հագենը չպիտի երևա իր աչքին:

Զիգֆրիդի մահից երեք ու կես տարի էր անցել ինչ Կրիմհիլդան չէր խոսում իր եղբոր՝ Գունտերի հետ, մինչև որ նա հաշտեցման խնդրանքով չի դիմում նրան և ներվում:

Կրիմհիլդայի տրամադրության տակ էին անցել Նիբելունգների գանձերը, որոնք մինչ այդ պատկանել էին ամուսնուն:

Այրին էր տնօրինում ոսկուն, դրանք առատորեն շնորհելով իշխաններին, ինչն առաջացնում էր Հագենի դժգոհությունն ու նախանձը: Վերջինս էլ համոզում է Գունտերին, որ գանձը վերցնի քրոջից և թաքցնի Հռենոս գետի ստորին հոսանքում:

Այրիի համար ծանր էր շրջանը

Նա զրկվել էր սիրուց և բարուց,
Նրա սիրտը պատվել էր վշտով, տխրությամբ,

Ու միակ փրկիչը մահն էր վաղաժամ:

Կրիմհիլդան տասներեք տարի ապրում է Վորմսում, սգում Զիգֆրիդի մահը այնքան ժամանակ, մինչ նրա ձեռքը խնդրելու է գալիս հոների արքա Էտցելը:

Կրիմհիլդայի եղբայրները համաձայնություն են տալիս նրանց ամուսնությանը: Չնայելով Հագենի բողոքներին այրին, ոչ այդքան վաղ, բայց ինքն է ընդունում արքայի առաջարկը: Կրիմհիլան դառնում է Էտցելի կինը և ամուսնության յոթերորդ տարում ծնվում է նրանց որդին, որին կոչում են Օրտլիբ: Հարսանիքից անցնում է 13 տարի, բայց այնուամենայնիվ Կրիմհիլդային շարունակում են տանջել վրեժի զգացումը, վիրավորանքն ու Զիգֆրիդի հետ ունեցած երջանկության կորուստը:

Ամուսնուն հաճախ հիշում էր կինը,

Նիբելունգների երջանիկ երկրից
Եվ չար Հագենին, ով անգութ վարվեց:
Ու խոստանում էր այրին ինքն իրեն,

Որ չարագործին պինի սպանեն:

Կրիմհիլդան համոզում է Էտցելին դեսպանություն ուղարկել Բուրգունդիա՝ իր եղբայրներին խնջույքի հրավիրելու: Եվ շուտով Գունտերը, Գերնոտը, Գիզելհերը, Հագենն ու շատ հարուստներ գալիս են Էտցելի թագավորություն:

Խնջույքի ժամանակ Բլյոդելը՝ Էտցելի եղբայրը, Կրիմհալդիայի դրդմամբ սկսում է մարտ վարել բուրգունդների դեմ, որն ավարտվում է երկու կողմերի ահռելի կորուստներով: Սպանվում են Գերնոտը, Գիզելհերն ու փոքրիկ Օրտլիբը, իսկ Գունտերն ու Հագենը գերի են վերցվում: Կրիմհիլդան սկզբից խոստանում է խնայել թշնամիներին, սակայն խախտելով երդումը՝ հրամայում է գլխատել Գունտերին:

Կտրված գլուխը նա ցույց է տալիս բուրգունդյան արքա Հագենին և պահանջում է ասել, թե որտեղ են պահված նիբելունգների գանձերը, բայց թագավորը մերժում է նրան: Տեսնելով, որ նա խախտել է իր երդումը, Հիլդեբրանդը սպանում է Կրիմհիլդային:

Ծերուկն այլայլված մոտենում էր կնոջը

Սուրը թափ էր տալիս, ցույց տալիս ուժը:
Կինը դողում էր, ու ճիչ արձակում

Բայց արդեն ուշ էր, հարվածն էր հաղթում:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Կրիլհալդայի անունով է կոչվում 242-րդ համար աստերոիդը, որը հայտնաբերվել է 1884 թվականին, ինչպես նաև նրան է նվիրված 1892 թվականին հայտնաբերված աստերոիդ Գուդրունը:

ԳրականությունԽմբագրել

  • Ганина Н.А. Спор королев (Песнь о Нибелунгах, XIV авентюра): генезис коллизии и синхрония текста // Атлантика: Записки по исторической поэтике. Выпуск V. М., 2001. С. 17-38