Կրթությունը Հունգարիայում

Կրթությունը Հունգարիայում, հանրային ուսուցում, որը գտնվում է Հունգարիայի կրթության նախարարության ենթակայության տակ։ Նախադպրոցական կրթությունը մանկապարտեզում պարտադիր է և հասանելի է երեքից վեց տարեկան բոլոր երեխաների համար, որից հետո երեխաները պարտավոր են մինչև տասնվեց տարեկան հաճախել դպրոց։ Նախնական կրթությունը Հունգարիայում սովորաբար տևում է ութ տարի։ Միջնակարգ կրթությունը ներառում է ավանդական տիպի երեք դպրոց, որոնք ուղղված են ուսանողների տարբեր մակարդակներին․ գիմնազիա` համալսարան ընդունվել պատրաստվող «շնորհալի երեխաների» համար, միջնակարգ մասնագիտական դպրոցներ՝ ուսանողների միջնակարգ կարգի համար (այդտեղ դասընթացները տևում են չորս տարի) և տեխնիկական դպրոցներ, որոնք ուսանողներին պատրաստում են գործնական մասնագիտության։ Համակարգը կոշտ չէ. գոյություն ունեն հատուկ «կամուրջներ», օրինակ` մասնագիտական ուսումնարանի շրջանավարտը կարող է երկամյա հատուկ ծրագրի միջոցով հնարավորություն ստանալ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն[1][2]։

Հունգարիայի համալսարանների մեծ մասը պետական հաստատություններ են, որտեղ ուսանողները սովորում են անվճար։ Բոլոր համալսարանների համար ընդհանուր պահանջը միջնակարգ կրթության (ավարտական) վկայականն է։ Բարձրագույն կրթության պետական համակարգը Հունգարիայում ներառում է ինչպես բուհեր, այնպես էլ բարձրագույն ուսումնական այլ հաստատություններ, որոնք ապահովում են վերապատրաստման ծրագրեր և հարակից աստիճաններ (մինչև դոկտորական, ներառական), ինչպես նաև նպաստում են երկրում հետազոտական գործունեությանը։ Առողջության ապահովագրությունն ուսանողների համար անվճար է մինչև ուսման ավարտը։

Անգլերենը և գերմաներենը կարևոր դեր են խաղում հունգարական բարձրագույն կրթության ոլորտում. այս լեզուներով կան մի շարք վերապատրաստման ծրագրեր։ 2014 թվականին Համաշխարհային մրցունակության զեկույցում Հունգարիայում բարձրագույն կրթությունն ու վերապատրաստումը զբաղեցրել է 44-րդ տեղը (148 երկրներից)։

Այսօր Հունգարիայում կա մոտ 70 բարձրագույն ուսումնական հաստատություն․ փոքր քոլեջներից մինչև խոշոր հետազոտական համալսարանների։ Տվյալ հաստատությունները պահպանվում են կամ պետության, կամ մասնավոր կազմակերպությունների, կամ եկեղեցու կողմից։

Հունգարիայի կրթության սոցիալական միջավայրը խմբագրել

Հունգարիայի բնակչության թվաքանակի անկումը, որը սկսվեց 1981 թվականից, շարունակվեց հետագա տարիներին։ 2001 թվականի մարդահամարի համաձայն` Հունգարիայի բնակչությունը կազմում էր 10 198 000 մարդ, ինչը կես միլիոնով պակաս էր քսան տարի առաջվա համեմատ։ Մինչև 2005 թվականը բնակչությունը կրճատվել էր մինչև 10 077 000 մարդ։ Հունգարիայի բնակչության տարիքային կառուցվածքում գերակշռում են մեծահասակները և տարեց բնակչությունը։

Ուսուցման պաշտոնական լեզուն երկրում հունգարերենն է, սակայն որոշ էթնիկ և ազգային փոքրամասնությունները (օրինակ` գերմանացիները, ռումինացիները, սլովենացիները, սերբերը և խորվաթները) ունեն ուսումնական հաստատություններ իրենց մայրենի լեզուներով` որպես առաջին կամ երկրորդ լեզու։

Դպրոցական համակարգ խմբագրել

Հունգարիայի կրթական համակարգի առանձնահատկությունն այն է, որ ինստիտուցիոնալ կառույցները և կրթական ծրագրերի կառուցվածքը համաձայնեցված չեն միմյանց հետ։ Ինստիտուցիոնալ կառույցը թույլ է տալիս անցկացնել ունակություններով երեխաների վաղ ընտրություն և նմանություն ունի կենտրոնական եվրոպական և նախկին սոցիալիստական երկրների հետ։

Այլ երկրների ուսանողները Հունգարիայում խմբագրել

Հունգարիան գրավում է օտարերկրյա ուսանողներին ինչպես ԵՄ երկրներից, այնպես էլ այլ երկրներից։ Հունգարիա ժամանող ուսանողների երեք քառորդը գալիս է տասը հիմնական երկրներից, իսկ մնացած քառորդը՝ հարյուր երկրներից։ Բազմաթիվ ուսանողներ Հունգարիա են ժամանում Գերմանիայից, Իրանից, Նորվեգիայից, Իսրայելից և Շվեդիայից, իսկ հրավիրված ուսանողների մեծ մասը հարևան երկրների քաղաքացիներ են։ 2008/2009 ուսումնական տարում Հունգարիայում սովորող արտասահմանցի ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 16.916, իսկ 2005/2006 թվականներին՝ եղել է ընդամենը 14491։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել