Կրասնի Օկտյաբր (Կրիմսկի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրասնի Օկտյաբր (այլ կիրառումներ)

Կրասնի Օկտյաբր (ռուսերեն՝ Красный Октябрь), հայաբնակ խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանում, Կրիմսկ քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 13 մ բարձրության վրա։

Խուտոր
Կրասնի Օկտյաբր
ռուս.՝ Красный Октябрь
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ԲԾՄ13 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն293 մարդ (2010)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86131
Փոստային դասիչ353357
ՍՎՏԲՀԴ03 225 807 005
Կրասնի Օկտյաբր (Կրիմսկի շրջան) (Ռուսաստան)##
Կրասնի Օկտյաբր (Կրիմսկի շրջան) (Ռուսաստան)
Կրասնի Օկտյաբր (Կրիմսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Կրասնի Օկտյաբր (Կրիմսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 293 բնակիչ[1] : Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։

Տնտեսությունը խմբագրել

Գյուղի բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Տրապիզոնի շրջակա գյուղերից եկած հայերը` 1888 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Población en 2010 (ռուսերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 676