Տարվա եղանակներ (մուլտֆիլմ, 1969)

«Տարվա եղանակներ» (ռուս.՝ «Времена года»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված Իվան Իվանով-Վանոյի ու Յուրի Նորշտեյնի կողմից Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակներ» դաշնամուրային շարքի «Աշուն» և «Եռյակ» երաժշտական պիեսների թեմաներով։ Մուլտֆիլմում արտահայտչական լուծումներով օգտագործվել են ժանյակ ու դիմկովյան խաղալիք։

Տարվա եղանակներ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էThe Seasons?
ՌեժիսորՅուրի Նորշտեյն
ՍցենարիստԻվան Իվանով-Վանո
ԵրաժշտությունՊյոտր Չայկովսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե[1]
Թվական1969

Մուլտիպլիկացիայում երաժշտական դասական նմուշների ու ժողովրդական կերպավեստի ներդաշնակ համադրության գաղափարին հավատարիմ՝ Ի. Իվանով-Վանոն բեմադրում է «Տարվա եղանակները»՝ ձգտելով ժանյակներից պոետական բնանկարներում, դիմկովյան խաղալիքների ոճավորման, ազգային զարդանախշերի ու տոնավաճառային կարուսելի վառ գույների մեջ գտնել պլաստիկ համապատասխանություն Պ. Չայկովսկու երաժշտությանը։

— Ա. Ասենին[2]

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմում Պ. Չայկովսկու երաժշտության ներքո ներկայացվում է երիտասարդ սիրահար զույգի պատմությունն ու նրանց ապրումները տարվա տարբեր եղանակներին։ Ծաղկող գարնանը նրանց սպասվում է հանդիպում միմյանց հետ, իսկ տոթ ամռանը ուրախություն միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեից։ Աշնանը վրա է հասնում բաժանման պահը, իսկ ձմռանը՝ երկար սպասված վերամիավորումը։ Այդ ժամանակամիջոցներից յուրաքանչյուրը ցույց է տալիս հերոսների ներքին հոգեբանությունը, նրանց միջև եղած հարաբերությունների տարբերությունը։ Միաժամանակ հերոսների գործողությունների միջոցով փոխանցվում են ռուսական ավանդական սեզոնային զվարճանքների ու տոնակատարությունների ժողովրդական մոտիվներն ու ռուսական բնության անզուգական գեղեցկությունը։

Մրցանակներ

խմբագրել

«Տարվա եղանակներ» մուլտֆիլմն արժանացել է մրցանակի կինոփառատոնում.

  • 1970 – Արծաթե հավալուսն – Անիմացիոն ֆիլմերի III միջազգային փառատոն Մամայում (Ռումինի)[3]

Ռեժիսոր Իվան Իվանով-Վանոն արժանացել է.

  • ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1970) – «Մի որևէ թագավորությունում» (ռուս.՝ «В некотором царстве», 1957), «Ձախլիկ» (1964), «Տարվա եղանակներ» (1969) մուլտֆիլմերի համար։

Ստեղծողներ

խմբագրել
  • Սցենարի և բեմադրության հեղինակ՝ Իվան Իվանով-Վանո
  • Ռեժիսոր՝ Յուրի Նորշտեյն
  • Բեմադրող նկարիչներ՝ Մարինա Սոկոլովա, Վյաչեսլավ Նաումով
  • Օպերատոր՝ Վլադիմիր Սարուխանով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող՝ Նադեժդա Տրեշչյովա
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Նկարիչ-տիկնիկավարներ՝ Յուրի Նորշտեյն, Վլադիմիր Պուզանով
  • Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Մ. Սպասկայա, Գալինա Գետինգեր, Պավել Գուսև, Ե. Դարիկովիչ, Սվետլանա Զնամենսկայա, Վ. Կուրանով, Վ. Կալաշնիկով, Օլեգ Մասաինով, Իրինա Մաքսիմովա, Ալեքսանդր Ռոժկով, Ռաիսա Չեսնիկովա, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Նաթան Բիտման

Վերաթողարկում

խմբագրել
  • 2002 թվականին մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով և Video CD սկավառակներով «Ռուսական անիմացիայի վարպետները» (ռուս.՝ «Мастера Русской анимации») հավաքածուում անգլերեն ենթագրերով, հետագայում՝ DVD-ով՝ «Masters of Russian Animation Volume 2»[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. Асенин. С. В. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  3. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 283—284. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  4. Masters of Russian Animation Volume 2

Արտաքին հղումներ

խմբագրել