Կուրսկի պետական տիկնիկային թատրոն

Կուրսկի պետական տիկիկային թատրոն (ռուս.՝ Ку́рский госуда́рственный теа́тр ку́кол), տիկնիկային թատրոն Կուրսկ քաղաքում, գտնվում է Ռադիշևի փ․, տուն 2 հասցեում։

Կուրսկի պետական տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿուրսկ
Հիմնադրման ամսաթիվ1944
Կայքkurskpuppets.ru
 Kursk State Puppet Theatre Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1935 թվականի աշնանը առաջին փորձն է արվել Կուրսկում տիկնիկային թատրոն ստեղծելու ուղղությամբ. տիկնիկագործ-դերասանների ոչ մեծ մի խումբ սկսել էր աշխատել Գեորգի Ստեֆենի ղեկավարությամբ, մարզային դրամատիկական թատրոնում։ Դրամատիկական թատրոնի նախասրահներից մեկում տեղավորվել էին թատրոնի դահլիճն ու բեմը և 1935 թվականի նոյեմբերի 12-ին կայացել է Ե. Սպերանսկու «Գողը մարդ է դարձել» պիեսի առաջնախաղը։ Դրանից հետո բեմադրվել են ևս մի քանի ներկայացումներ, այդ թվում և` Կուրսկի մարզի գյուղերում։ Ստեֆենի տեղափոխվելուց հետո խումբը ցրվել է[1]. Պրոֆեսիոնալ հիմքով տիկնիկային թատրոնն ստեղծվել է 1944 թվականի մայիսին[2]. Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը Ալեքսեյ Դանիլովիչ Մշաստին էր։ Դերասանները ո՛չ տիկնիկներ ունեին, ո՛չ դեկորներ, ո՛չ մշտական տարածք[3]։ Ստեղծագործական խումբը բաղկացած էր հինգ դերասաններից` Լ. Կամենևան, Զ. Մշաստին, Վ. Միխատովան, Ի. Եմելյանովան և Ն. Բոգոլյուբսկայան[4]. Առաջին ներկայացումներն էին «Գայլաձկան հրահանգով» և «Գավրոշ» բեմադրություններն ըստ Ի. Կ. Եմելյանովի, ով թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել 1945-1964 թվականներին[5]. 1965 թվականին տիկնիկային թատրոնը վարձակալությամբ ստացել է նախկին գիմնազիայի շենքը, որտեղ և գտնվում է հիմա[6]. 1972 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսորն է դարձել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի շրջանավարտ Անատոլի Վլադիմիրովիչ Սեզոնենկոն։ Շուտով թատրոնում աշխատանքի է անցել նույն բուհի շրջանավարտ, նկարիչ Անդրեյ Յակովլևիչ Սեմենովիչը։ Նրանք են առաջին անգամ ներկայացրել «Հիասքանչ Գալաթեա», «Օտարերկրացին Հռոմում» բեմադրությունները։ Թատրոնը հյուրախաղեր է ունեցել Մոսկվայում, Տյումենում, Հյուսիսային Օսեթիայում, Րյազանում, Կիևում, Լուգանսկում, Նիկոլաևում[6]։ 1987 թվականից Կուրսկի պետական տիկնիկային թատրոնը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ, Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Ալեքսանդրա Նիկոլաևնա Կոնդրատովան[5]։ 1994 թվականից ի վեր թատրոնի գլխավոր ռեժիսորն է ՌՖ արվեստի վաստակավոր գործիչ, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վալերի Ֆլեգոնտովիչ Բուգաևը։ Այդ ժամանակվանից սկսվել է թատերախմբի նոր ստեղծագործական զարգացման շրջան։ Թատրոնի խաղացանկում մանկական ներկայացումների հետ նորից հայտնվում են ներկայացումներ մեծերի համար։ Դրանցից են «Խրճիթը», «Տեսարաններ շան կյանքից», «Թագավորը մեռնում է», «Գնչուներ» ներկայացումները[6]։ Թատրոնը մասնակցել է «Բելգորոդյան զվարճանք» (1995, 1997, 1999, 2012), «Մրջնաբույն» (1997, 1999, 2010), Տիկնիկային թատրոնների Մոսկվայի միջազգային փառատոններին, միջազգային փառատոնների Լվով, Լուցկ, Բրեստ, Պրահա քաղաքներում։ «Մեր Պուշկինը», «Խրճիթը», «Տուկ-տուկ, ո՞վ կա այդտեղ», «Ելենա Իմաստունը», «Արևի շող» ներկայացումներն արժանացել են փառատոնների պատվոգրերի ու պարգևների։ 2006 թվականին «Մատնաչափիկը» ներկայացման համար թատրոնը մրցանակի է արժանացել «Երիտասարդների ստեղծագործությունների և երեխաների ու պատանիների համար կատարված աշխատանքի» անվանակարգում[7]։ 2008 թվականին դրամաշնորհ է ստացել երեխաների համար թատրոնների աջակցության ծրագրի շրջանակներում Ա. դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթի բեմադրության համար, որի առաջնախաղը կայացել է 2009 թվականի փետրվարին։ Վերջին տարիների ընթացքում թատրոնը դարձել է տարբեր փառատոնների դափնեկիր Վիտենում (Գերմանիա), Լիպեցկում, Ալմաթայում (Ղազախստան), Խմելնիցկում (Ուկրաինա), Սուբոտիցայում (Սերբիա), Կիրովում, Բելգորոդում, Դոնեցկում (Ուկրաինա), Սիմֆերոպոլում (Ղրիմ) և այլն։ 2014 թվականին թատրոնը նշել է իր 70-ամյակը։

Թատերախումբ

խմբագրել
  • Նատալյա Ալբերտովնա Բուգայովա
  • Տատյանա Նիկոլաևնա Բարկալովա
  • Ռուսլան Անատոլևիչ Եվստիգնեև
  • Վադիմ Ալեքսանդրովիչ Կոզլով
  • Ելենա Կոստինա
  • Յուրի Վլադիմիրովիչ Լիսնյակ
  • Լյուդմիլա Մարգոլինա Արկադիևնա
  • Ելենա Ալեքսեևնա Պեչկուրենկո
  • Սերգեյ Լեոնիդովիչ Ռյակին
  • Վալերիա Միխայլովնա Ռիժկովա
  • Մարիա Իգորևնա Սավվինա Саввина
  • Իգոր Վիտալևիչ Սեմյանովսկի
  • Գալինա Պրոկոպևնա Սուրժենկո
  • Ալեքսանդր Սերգեևիչ Տիտով
  • Օլգա Նիկոլաևնա Ուդոտ

Խաղացանկ

խմբագրել

Ներկայացումներ երեխաների համար

  • Ս․ Կոզլով «Տրյամ։ Բարև ձեզ»
  • Վ․ Օրլով «Կաշտանչիկի արկածները»
  • Ն․ Շուվալով «Կոշկավոր կատուն»
  • Ա․ Պոպեսկու «Արևի շող»
  • Մ․ Սուպոնին «Աղվեսն ու արջը»
  • Վ․ Բորիսով, Յա․ Ուզենյուկ «Վայրի սագեր»
  • Օ․ Եմելյանովա, ըստ Ա․ Տոլստոյի հեքիաթի մոտիվների «Բուրատինոյի արկածները»
  • Գ․ Օստեր «38 թութակներ»
  • Լ․ Դվորսկի «Թռչող արքայադուստրը»
  • Վ․ Օռլով «Ծաղկի կաթ»
  • Ս․ Դորոժկո «Կալյամալյա»
  • Յու․ Բոգանով «Կոշեյ+Վասիլիսա=?»
  • Ա․ Պուշկին «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին»
  • Ա․ Մակեև «Հավիկը կամ Հեքիաթ պարզ երջանկության ու ոսկե դժբախտության մասին»
  • Վ․ Օրլով «Ոսկե ճուտիկը»
  • Վ․ Բուգաև «Ո՞վ»
  • Մ․ Բարտենև «Ելենա Իմաստունը»
  • Վ․ Բուգաև, ըստ Հ․ Ք․ Անդերսենի հեքիաթի «Մատնաչափիկը»
  • Վ․ Վիտկովիչ, Գ․ Յագդֆելդ «Ալլադինի ոսկե լամպը»
  • Մ․ Բարտենև «Տուկ֊տուկ, ո՞վ կա այդտեղ»
  • Մ․ Բարտենև, Ս․ Ռոզով «Հաշվում եմ մինչև հինգը»
  • Ս․ Կոգան, Ս․ Եֆրեմով «Եվս մեկ անգամ Կարմիր գլխարկի մասին»
  • Ի․ Սեմյանովսկի «Իսկ Գնդլիկ բոքոնիկը գնալո՞ւ է զբոսանքի»

Ամանորյան ներկայացումներ

  • Ս․ Կոզլով «Ոզնին ու եղևնին»
  • Վ․ Տիխվինսկի «Մարդուկ֊ջարդուկը»
  • Յու Բոգանով «Ամանորյան եղնու արկածները»
  • Ա․ Գաինցև, Տ․ Կոժևնիկովա «Դեպի արկածներ»
  • Վ․ Օրլով "Ուրախ դիմակահանդես"
  • Մ․ Սուպոնին "Երեք փաթիլ"

Ներկայացումներ մեծերի համար

  • Ա․ Լիմանով «Խրճիթը»
  • Ա․ դե Սենտ֊Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»
  • Ու․ Գոլդինգ "Ճանճերի տիրակալը"

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бугров, Юрий Александрович Театр кукол // Курск. Краеведческий словарь-справочник. — Курск: ЮМЭКС, 1997. — С. 380-381. — 10 000 экз. — ISBN 5-89365-005-0
  2. Левченко В. В., Грива Т. А. Кукольный театр // Встреча с Курском. Путеводитель-справочник. — Курск: «Курск», 1993. — С. 63. — 175 с. — 25 000 экз.
  3. Анна Сотникова. (20.03.2009). «Курский театр кукол: волшебный мир за кулисами». ИА KURSKCiTY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Курский государственный театр кукол на сайте «Кукольные театры России»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 Малая Курская Энциклопедия (МКЭ). Статья «Курский государственный театр кукол»
  6. 6,0 6,1 6,2 Официальный сайт Курского государственного театра кукол
  7. «Курский государственный театр кукол на сайте «Театральная Россия»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել