Կուրեյկա
գետ Ռուսաստանում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուրեյկա (այլ կիրառումներ)
Կուրեյկա՝ գետ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում, Ենիսեյի աջ վտակը։ Սկիզբ է առնում Պուտորանա սարավանդի հարավային լանջերից։ Երկարությունը 888 կմ է, նավարկելի է գետաբերանից 98 կմ։ Կուրեյկայի ավազանում կա գրաֆիտի հանքավայր։
Կուրեյկա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 888 կմ |
Ավազանի մակերես | 44 700 կմ² |
Ջրի ծախս | 664 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Պուտորանի սարավանդ |
Գետաբերանի տեղակայում | Ենիսեյ |
Կոորդինատներ | |
Ջրի մարմիններ | Kureyka Reservoir? |
Երկրամաս | Կրասնոյարսկի երկրամաս[1] |
Ջրահավաք | Ենիսեյի ավազան |
Անվանումը
խմբագրելՌուսերենի որոշ բարբառներում անանուն փոքր գետակներին տրվող ընդհանուր անվանում է, որն այս դեպքում դարձել է հատուկ անուն, թեև այս գետը փոքր համարել չի կարելի։ Куре́йка հասկացության հիմքում ընկած է курья (կուրյա) բառը, որն ունի մի քանի իմաստ՝ «գետախորշ, գետի նեղ բազուկ, ամառը ցամաքող գետի՝ լճի վերածված հատված» և այլն։ Ենիսեյի շրջանում այն նշանակում է «հոսանք չունեցող ցամաքալեզվակից այն կողմ գտնվող ծոց», այսինքն՝ «վայր կուրյայի մոտ» կամ «կուրյաներով գետ»[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 292.