Պուտորանի սարավանդ, առավել բարձրադիր և խիստ կտրտված լեռնազանգված Միջին Սիբիրական սարահարթում, Պյասինա և Խետա գետերի վերնագավառում, և Ստորին Տունգուսկայի աջափնյա վտակների ավազանում, ՌԽՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի հս-արմ-ում։ Բարձրությունը մինչև 1701 է։ Ռելիեֆում զուգակցվում են հարթ սարավանդները, մնացորդային սեղանաձև լեռները և խոր (մինչև 500-800 մ) հովիտները։ Լանջերը՝ մինչև 500 մ բարձրությունները, անտառածածկ են, 500-700 մ՝ թփուտային տունդրան է, ջրբաժան ընդարձակ տարածություններում՝ քարքարոտ, քարաքոսային տունդրան։

Պուտորանի սարավանդ
Տեսակլեռնազանգված
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԿրասնոյարսկի երկրամաս
Ամենաբարձր կետMount Kamen?
ԲԾՄ1701 մետր
ԼեռնաշղթաՄիջին սիբիրական սարահարթ
Քարտեզ
Քարտեզ
Պուտորանի սարավանդ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուտորանի սարավանդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։