Կումանովոյի համաձայնագիր

Ռազմատեխնիկական համաձայնագիր Միջազգային անվտանգության ուժերի և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև, հայտնի է նաև որպես Կումանովոյի համաձայնագիր, հրադադարի համաձայնագիր, որը ստորագրվել է Կոսովոյի միջազգային անվտանգության ուժերի (KFOR), Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև 1999 թվականի հունիսիս 9-ին Կումանովոյում (Հյ․ Մակեդոնիա

Կումանովոյի պայմանագիր
Ռազմատեխնիկական համաձայնագիր Միջազգային անվտանգության ուժերի և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև
Պայմանագրի տիպ հրադադարի համաձայնագիր
Ստորագրվել է
— վայր
հունիսի 9, 1999
Կումանովո, Հյուսիսային Մակեդոնիա
Ուժի մեջ է մտել հունիսի 10, 1999
Ստորագրել են Հարավսլավիա Նեբոյշա Պավկովիչ
Կոսովոյի ուժեր Մայք Ջեքսոն
Կողմեր Հարավսլավիա Հարավսլավիա
Կոսովոյի ուժեր Կոսովոյի ուժեր
Լեզու ֆրանսերեն, անգլերեն, սերբերեն

Համաձայնագրի ստորագրումը ազդարարում է Կոսովոյի ռազմական գործողությունների ավարտը[1] և հաստատում նոր հիմնարար հարաբերություններ Հարավսլավիայի և Կոսովոյի ուժերի միջև։

Նախապատմություն խմբագրել

Կումանովոյի համաձայնագրին նախորդել է բանակցությունների տարափ ոչ միայն Հարավսլավիայի և Սերբիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի (նաև ուղիղ կերպով ԱՄՆ-ի) և Ռուսաստանի Դաշնության միջև։ Չնայած նախնական պայմանավորվածությանը, օրինակ՝ Կոսովոյից սերբական զորքերի դուրսբերման ժամանակացույցի վերաբերյալ, Կոսովոյում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերը դեռևս շարունակում էին մնալ իրենց տեղակայման վայրերում՝ սպասելով սերբական զորքերի ամբողջական դուրսբերման ավարտին[2]։

Որոշ աղբյուրներ վկայակոչում են համաձայնագրի ձեռքբերման գործում Ռուսաստանի նշանակալի դերի մասին։ Նախքան Կումանովոյում համաձայնագրի ստորագրումը՝ տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովի և ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի միջև, որի շրջանակներում ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Դրանք վերաբերում էին ՆԱՏՕ-ի օդային հարձակումների դադարեցմանը, ինչպես նաև Ռուսաստանի խնդրանքով ապագա համաձայնագրում նախատեսվող որոշ կետերի հեռացմանը (փոխարենը ՌԴ-ն խոստանում էր վետո չկիրառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման ժամանակ)։

Առանց Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության իրատեսական էր Հարավսլավիայի հրթիռակոծությունների շարունակականությունը ՆԱՏՕ-ի կողմից։

Համաձայնագրի դրույթներ խմբագրել

Համաձայնագրի հիմնական դրույթները նախատեսում էին հետևյալը.

  • Կոսովոյի ուժերի (KFOR) և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության (ՀԴՀ) միջև ռազմական գործողությունների դադարեցում, մասնավորապես՝ ռմբակոծությունների դադարեցում Հարավսլավիայի կողմից համաձայնագրի դրույթներին հավատարիմ մնալու պարագայում,
  • Կոսովոյի սահմանների շուրջ 25 կմ օդային անվտանգության և 5 կմ ցամաքային անվտանգության գոտու ստեղծում,
  • Ստորագրումից ավելի քան 11 օրվա ընթացքում ՀԴՀ-ի ուժերի փուլային դուրսբերում Կոսովոյից, ներառյալ կապի գծերից ռազմական օբյեկտների (ականների, պայթուցիկ թակարդների) մաքրում և հնարավոր վտանգների մասին ՆԱՏՕ-ի ուժերին տեղեկատվության տրամադրում,
  • Կոսովոյում քաղաքացիական և անվտանգության ուժերի տեղակայում՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունվելիք բանաձևի,
  • ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերին օգնություն տրամադրելու և անհրաժեշտ ուժի կիրառման թույլտվություն՝ միջազգային քաղաքացիական ներկայության և խաղաղ կարգավորման առաքելության համար անվտանգ միջավայր ստեղծելու համար։

ՆԱՏՕ-ի ներկայությունը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևով, որը լիազորում էր ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին պահպանել միջազգային ներկայությունը՝ Կոսովոյի ուժերի (KFOR) կարգավիճակով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NATO (1999 թ․ հունիսի 9). «Military Technical Agreement between the International Security Force ("KFOR") and the Governments of the Federal Republic of Yugoslavia and the Republic of Serbia». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Lajos, Szaszdi (2008). Russian Civil-Military Relations and the Origins of the Second Chechen War. Lanham: University Press of America, Inc. էջ 178. ISBN 9780761840374.
  3. Dorr, Oliver; Schmalenbach, Kirsten (2018). Vienna Convention on the Law of Treaties: A Commentary. London: Springer. էջ 958. ISBN 9783662551592.