Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուչ-դերե (այլ կիրառումներ)

Կուլտուրնոյե Ուչ-Դերե (ռուսերեն՝ Культурное Уч-Дере), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 51 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Միկրոշրջան
Կուլտուրնոյե Ուչ-Դերե
Культурное Уч-Дере
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1884 թ.
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354206
Կուլտ Ուչդերե (Ռուսաստան)##
Կուլտ Ուչդերե (Ռուսաստան)
Կուլտ Ուչդերե (Կրասնոդարի երկրամաս)##
Կուլտ Ուչդերե (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը կազմում են հիմնականում հայեր և ռուսներ, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։ Այնտեղ առկա է ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան և առողջարան։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը, 1884 թվականին։ Ներկայումս այցելում են ոչ մեծ թվով զբոսաշրջիկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 6