Կուլես ամրոց (հուն․՝ Κουλές το κάστρο, իտալ.՝ Rocca al Mare), միջնադարյան ծովային ամրոց Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում։

Կուլես
հուն․՝ Κουλές
Նկարագրություն
Տեսակծովային ամրոց
ՏեղագրությունՀերակլիոն
Վարչական միավորHeraklion Municipality?
Երկիր Հունաստան
Կառուցված1523
ՃարտարապետՄիքելե Սանմիքելի
ՊատվիրողՎենետիկի հանրապետություն
Ընթացիկ վիճակկանգուն, ներկայումս ամրոցը վերածվել է թանգարանի
Ընթացիկ
սեփականատեր
Վենետիկի հանրապետություն
Կայքheraklion.gr/en/ourplace/koule/koule.html
Քարտեզ
Քարտեզ
 Koules Fortress Վիքիպահեստում

Ընդհանուր զբաղեցնում է 3600 մ² տարածք։

Պատմություն խմբագրել

Կուլես ամրոցի անունը առաջին անգամ հիշատակվել է 14-րդ դարի սկզբին։ Հայտնի է նաև, որ ամրոցի կառուցողը եղել է Միքելե Սանմիքելին։ Ամրոցի առաջին պատկերը հեղինակել է ֆլորենտինացի միաբան Քրիստոֆերո Բուոնդելմոնտին 1429 թվականին։

Շինությունը իր վերջնական տեսքը ձեռք է բերել 1523-1540 թվականներին, երբ նորաշեն միջնաբերդը փոխարինեց երկրաշարժի արդյունքում ավերակի վերածված հին ամրոցին[1]։

Վենետիկցիները բերդը անվանում են Ռոկկո ալ Մարե[1]։ Ամրոցի գլխավոր պարիսպներին պատկերված է առյուծ, որը խորհրդանշում է սուրբ Մարկ ավետարանչին։ Միաժամանակ նաև հանդիսանում է Հերակլիոն և հովանավոր Վենետիկ քաղաքների խորհրդանիշները։ Ամեն տարի վենետիկցիները օգտագործում են հին նավատորմը շրջակա Դիա և Ֆրանսկի կղզիներից քարեր տեղափոխելու համար։

Թուրքական իշխանության տարիներին (1669-1898) ամրոցը կոչվել է Կուլես (թուրքերեն՝ su kulesi` ծովային ամրոց)։ Նույն ժամանակահատվածում թուրքերը վերանորոգել են ամրոցը վերին մակարդակի՝ ավելացրել են միջնաբերդը, թնդանոթների տեղեր, ինչպես նաև փոքրիկ մզկիթ[1]։

Ամրոցի ստորին հարկը կազմում է կամարակապ առաստաղ՝ մեծ անցքով, որը ծառայում է լույս ստանալու նպատակներին։ Ստորին հարկի 26 սենյակները ծառայում են որպես սննդի և զինամթերքի պահեստ։

Ե՛վ վենետիկյան, և՛ թուրքական ժամանակներում, այստեղ գործել է բանտ։ Թուրքական տիրապետության շրջանում ամրոցը վերակառուցվել և հզորացվել է, իսկ նավատորմը՝ վերազինվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Կուլես ամրոց». Heraklion-Crete.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուլես» հոդվածին։